Ֆրեդրիկ Լինդեման | |
---|---|
Ծնվել է | մարտի 3, 1936 (88 տարեկան) |
Ծննդավայր | Օսլո, Նորվեգիա[1] |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | լեզվաբան, Indo-Europeanist և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Օսլոյի համալսարան |
Անդամություն | Նորվեգիայի գիտությունների ակադեմիա |
Ֆրեդրիկ Օտտո Լինդեման (մարտի 3, 1936, Օսլո, Նորվեգիա[1]), նորվեգացի լեզվաբան, հայագետ, հնդեվրոպաբան։
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1964 թվական), Օսլոյի համեմատական լեզվաբանական հետազոտությունների համալսարանի պրոֆեսոր (1970 թվական)։
Ավարտել է Օսլոյի համալսարանը (1961 թվական)։
Հայաստանին են նվիրված Լինդեմանի «Գրաբարի ըղձական անցյալի կազմության վերաբերյալ...» (1975–1976 թվականներ), «Գրաբար հառնեմ, հառեայ բայի մասին դիտողություններ» (1977 թվական), «Հայերեն կեամ» (1981 թվական) և այլ աշխատություններ։
Թարգմանել է Եղիշեի «Վարդանանք և հայոց պատերազմը» (1992 թվական) երկը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|