Ֆրեդրիկ Վիլհելմ Սքոլանդեր | |
---|---|
Ծնվել է | հունիսի 23, 1816[1][2][3][…] |
Ծննդավայր | Մարիա Մագդալենա ծխական համայնք, Շվեդիա[4][2] |
Մահացել է | մայիսի 9, 1881[4][2][3][…] (64 տարեկան) |
Մահվան վայր | Կլարա ծխական համայնք, Ստոկհոլմ քաղաք, ավագ նահանգապետություն, Շվեդիա[4][2][5] |
Գերեզման | Հյուսիսային գերեզմանատուն[6][7][8] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Երկեր | Stockholm Synagogue?[2] |
Մասնագիտություն | ճարտարապետ, նկարիչ, գրող և բանաստեղծ |
Աշխատավայր | Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Ամուսին | Carin Scholander?[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա և Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա |
Երեխաներ | Anna Boberg?, Sven Scholander? և Maria Scholander-Hedlund? |
Fredrik Wilhelm Scholander Վիքիպահեստում |
Ֆրեդրիկ Վիլհելմ Սքոլանդեր (հունիսի 23, 1816[1][2][3][…], Մարիա Մագդալենա ծխական համայնք, Շվեդիա[4][2] - մայիսի 9, 1881[4][2][3][…], Կլարա ծխական համայնք, Ստոկհոլմ քաղաք, ավագ նահանգապետություն, Շվեդիա[4][2][5]), շվեդ ճարտարապետ և մշակութաբան[9]։
Ֆրեդրիկ Վիլհելմ Սքոլանդերը ծնվել է Ստոկհոլմում, Շվեդիա։ Հայրը՝ Ջորջ Ֆրեդրիկ Սքոլանդեր(1785-1825թթ․) և Մայրը՝ Կարին Նիստրյոմի (Nyström 1786 -1866թթ․)։Նրա մայրը ճարտարապետ Պեր Աքսել Նիստրյոմի(1793–1868թթ․) քույրն էր։ Նրա հայրը մահացավ, երբ նա իննը տարեկան էր և նրա քեռին հայրություն արեց նրան[10]։ 1831 թվականին Սքոլանդերն ուսումնասիրեց արվեստ Շվեդիայի Արվեստի Թագավորական Ակադեմիայում։ 1841թվականին նա բնակություն հաստատեց Փարիզում, որտեղ նա գրեթր երկու տարի ուսանեց Լուիս Հիփոլիթ Լեբասի (1782–1867թթ․) մոտ (at École des Beaux-Arts)։ 1847թվականին նա պրոֆեսորի օգնականն էր, իսկ արդեն 1848թվականին Շվեդական Արվեստի Թագավորական Ակադեմիայի պրոֆեսոր։ Նա վարպետել է շվեդական ճարտարապետության նոր սերնդի ներկայացուցիչներին, նրանցից են՝ Հելգո Զետերվալը(1831–1907թթ),Իսակ Գուստավ Կլասոն(1856–1930թթ)։ 1851-1853թթ նա աշխատեց որպես տնօրեն իսկ 1851-1866թթ որպես գանձապետ։ 1868 թվականին նա դարձավ ակադեմիայի քարտուղար և աշխատեց մինչև վախճանը[11]։ Նրա մեծ աշխատություններից են Ստոկհոլմի Սինագոգը, Ուփսալայի Մայր Տաճար դպրոցը, Վեկշյոյի քաղաքային թանգարանը, Մարիեստադի Շտադսհոտելեթը, Ստոկհոլմի Տեխնոլոգիայի Թագավորական ինստիտուտի հին շենքը, Բեռնադոտի թագավորական հուղարկավորությունների մատուռը, ինչպես նաև Դրոթնիգհոլմ և Ստոկհոլմ պալատների մի քանի ինտերերներ[11]։
Սքոլանդերն ամուսնացավ իր զարմուհու՝ Կարին Նիսթրյոմի(1830–1912թթ) հետ։ Նրանք ունեցան յոթ երեխա, նրանցից էին երաժիշտ և կոմպոզիտոր Սվեն Սքոլանդերը(1860–1936) և մշակութաբան Աննա Բոբերգը(1864 –1935)։ Սքոլանդերը մահացավ 1881թվականին և հուղարկավորվեց Սոլնայի Նորա Բեգրավնինգշփլաթսեն գերեզմանատանը[12][13]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդրիկ Վիլհելմ Սքոլանդեր» հոդվածին։ |
|