Ֆրեյա Անդերսոն | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | լողորդ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 4, 2001 (23 տարեկան) |
Ծննդավայր | Birkenhead, Ուիրրալ, Մերսիսայդ, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Ակումբ | London Roar? |
Հասակ՝ | 191 սանտիմետր |
Ֆրեյա Անդերսոն (անգլ.՝ Freya Anderson, մարտի 4, 2001, Birkenhead, Ուիրրալ, Մերսիսայդ, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի լողորդուհի[1][2], օլիմպիական չեմպիոն, 2019 թվականի աշխարհի առաջնության մեդալակիր, Եվրոպայի 9-ակի չեմպիոն։ Մեծ Բրիտանիայի լողի հավաքականի անդամ է։
2017 թվականին երեք ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում՝ հավասարը չունենալով ազատ ոճով 50 և 100 մետր մրցատարածություններում[3]։
2017 թվականին մասնակցել է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությանը[4][5]։
Ջրացատկի մայրցամաքային առաջնությունում կարողացել է նվաճել Եվրոպայի չեմպիոնի երկու տիտղոս և մրցաշարի երկու բրոնզե մեդալ[6]։
2018 թվականին Բրիտանիայի թիմի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը՝ նվաճելով երկու ոսկե և երկու բրոնզե մեդալներ[7][8][9][10]։
2019 թվականին Կորեայի Կվանգջու քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում Ֆրեյա Սնդերսոնը խառը էստաֆետում բրոնզե մեդալ է նվաճել 4x100 մետր համակցված լողում[11].
2019 թվականի նոյեմբերի 23-ին Անդերսոնը սահմանել Է Մեծ Բրիտանիայի ռեկորդ 200 մետր ազատ ոճում՝ 1:53,33:
2019 թվականի դեկտեմբերին Գլազգոյում կայացած կարճ ջրում լողի Եվրոպայի առաջնությունում Ֆրեյան հաղթանակ է տարել 100 և 200 մետր ազատ ոճում։ Խառը էստաֆետային քառյակի կազմում նվաճել է բրոնզե մեդալ։
2021 թվականի մայիսին Բուդապեշտում կայացած Եվրոպայի առաջնությունում Ֆրեյան Մեծ Բրիտանիայի էստաֆետայի քառյակի կազմում 4x100 մետր մրցատարածությունում նվաճել է ոսկե մեդալ՝ դառնալով Եվրոպայի հնգակի չեմպիոն։ Հաջորդ օրը 4x200 մետր ազատ ոճում խառը էստաֆետի կազմում կրկին նվաճել է ոսկե մեդալ։ 200 մետր մրցատարածությունում Անդերսոնը նվաճել է բրոնզե մեդալ։ Ոսկե մեդալ է նվաճել նաև 4x200 ազատ ոճի էստաֆետում և ազատ ոճով 4x100 մետր խառը էստաֆետում[12]։
|