Ֆրենկ Բարսոն

Ֆրենկ Բարսոն
անգլ.՝ Frank Barson
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 10, 1891(1891-04-10)
Ծննդավայր Շեֆիլդ, Յորքշիրի արևմտյան ռայդինգ, Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահվան ամսաթիվ սեպտեմբերի 13, 1968(1968-09-13) (77 տարեկան)
Մահվան վայր Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 182[1] կամ 185[2]
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Անգլիա Ֆերշիլլ Կանսիլ Սկուլ
Անգլիա Գրայմստորպ Սկուլ
Անգլիա Ալբիոն
1909-1911 Անգլիա Քեմմել Լերդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1911-1919 Անգլիա Բարնսիլի 91 (0)
1919-1922 Անգլիա Ասթոն Վիլլա 92 (10)
1922-1928 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 140 (4)
1928-1929 Անգլիա Ուոտֆորդ 10 (1)
1929-1930 Անգլիա Խարտպուլզ Յունայթեդ 9 (2)
1930-1931 Անգլիա Ուիգան Բորո 19 (0)
1932-1935 Կաղապար:Դրոշավորում/Ուելս(1807-1953) Ռիլ Ատլետիկ
Ազգային հավաքական
1920 Անգլիա Անգլիա 1 (0)
Մարզչական կարիերա
1932—1935 Կաղապար:Դրոշավորում/Ուելս(1807-1953) Ռիլ Ատլետիկ խաղ. մարզ.
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆրենկ Բարսոն (ապրիլի 10, 1891(1891-04-10), Շեֆիլդ, Յորքշիրի արևմտյան ռայդինգ, Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 13, 1968(1968-09-13), Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիական ֆուտբոլիստ, առավել հայտնի է «Բարնսիլ», «Ասթոն Վիլլա», «Մանչեսթեր Յունայթեդ» и «Ուոթֆորդ» ակումբների ելույթները[3]։ Ունեցել է ագրեսիվ, կոպիտ խաղացողի համբավ։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենկը ծնվել է Շեֆֆիլդի Գրայմսպորտում, 1891 թվականի ապրիլի 10-ին Ուիլյմայի և Ագնես Բարսոնովի ընտանիքում[1]։ Ֆուտբոլալյին կարիերան սկսելուց առաջ աշխատել է որպես դարբին[3]։ 1915 թվականի ամուսնացել է Ֆրենսիս Էվելին Բետտոնի հետ։ Մահացել է 1968 թվականի սեպտեմբերի 13-ին Բիրմինգեմի Ուինսթոն Գրին քաղաքում 77 տարեկանում[4]>:

Ֆուտբոլային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենկ Բարսոնը ֆուտբոլ խաղալ սկսել է դպրոցական թիմերում, ապա հանդես է եկել «Ալբիոն» սիրողական ակումբում։ 1909 թվականին տեղափոխվել է «Քեմել Լերդս», երկու տարի անց՝ 1911 թվականի հուլիսին, սկսել է պրոֆեսիոնալ կարիերան «Բարնսլիում»[5]։ Մրցաշրջանի սկսվելուց առաջ երկու խաղով որակազրկվել է «Բիրմինգեմ Սիթիի» դեմ նախամրցաշրջանային ընկերական խաղում տեղի ունեցած կռվի պատճառով[5][6]։ Մեկ խաղ հետո Անգլիայի Գավաթում Բարսոնը ստիպված է եղել գաղտնի հեռանալ «Գուդիսոն Պարկից», որովհետև մարզադաշտի գլխավոր մուտքի առաջ հավաքվել էին Էվերթոնի մեծ թվով երկրպագուներ, որոնց վրդովվեցրել էր նրա վարքը խաղի ժամանակ[6]։ «Բարնսլիում» Բարսոնի կարիերան ընդհատվել է առաջին համաշխարհային պատերազմի պատճառով, որի պատճառով Անգլիայի ֆուտբոլային լիգան չեղարկել է առաջնության անցկացում։ Սակայն 1916/17 մրցաշրջանում Բարսոնը խաղացել է «Բերնլիում» որպես հրավիրված խաղացող[7]։ Պատերազմի ավարտից հետո Ֆրենկը վերադարձել է «Բարնսլի»։ Սակայն շուտով ֆուտբոլիստը կոնֆլիկտ է ունեցել ակումբի ղեկավարության հետ տրանսպորտային ծախսերի պատճառով, որոնք Բարսոնը ծախսում էր Շեֆֆիլդում գտնվող տանի գալու համար։ Ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել ակումբի գտնվելու վայրին մոտ, որից հետո վաճառվել են «Ասթոն Վիլլային» 1919 թվականի հոկտեմբերին[6]։

«Ասթոն Վիլլա»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարսոնը տեղափոխվել է «Աստոն Վիլլա» ըդհանուր 2850 ֆունտով, քան Շեֆֆիլդի միջին տարեկան աշխատավարձը[3]։ Բարսոնի տեղափոխման նախաձեռնողը դարձել է Ջորջ Ռեմզին, որը վերակառուցել է «Աստոն Վիլլան» պատերազմի ավարտից հետո։ Աստոն Վիլլայից առաջարկ ստանալով Բարսոնը սկզբում հայտարարել է, որ բավականաչափ լավ չէ այդ մակարդակի ակումբում խաղալու համար[6]։ 1919 թվականի հոկտեմբերին Ֆրենկը կատարել է նորամուտը «Վիլլայում», «Միդլսբորոյի» դեմ խաղում[6]։

Բարսոնը բիզնես է ունեցել Շեֆֆիլդում և հրաժարվել է տեղափոխվել Բիրմինգեմ նույնիսկ Ասթոն Վիլլայի ղեկավարության պնդումներից հետո[6]։ Դրա պատճառով մի անգամ նա և ակումբի դարպասապահ Սեմ Հարդին, որն ապրում էր Չեսթերֆիլդում, սիտպված են եղել վատ եղանակին յոթ մղոն ոտքով գնալ Մանչեսթեր, որպեսզի հասնեն Օլդ Թրաֆֆորդ, որովհետև երկաթուղային հաղորդակցությունն ընդհատվել էր[6]։

1919/20 մրցաշրջանում Աստոն Վիլլան հաջողությամբ հանդես է եկել Անգլիայի Գավաթի խաղարկությունում՝ հաղթելով «Կուինզ Պարկ Ռեյնջերս», «Մանչեսթեր Յունայթեդ», «Սանդերլենդ», «Տոտենհեմ Հոտսպուր» և «Չելսի» ակումբներին, ինչից հետո դուրս է եկել եզրափակիչ։ Եզրափակչում Աստոն Վիլլան հանդիպել է «Հադերսֆիլդ Թաուն» ակումբի հետ։ Խաղից առաջ Վիլլայի հանդերձարան է մտել գլխավոր մրցավար Ջեք Հաուկրոֆթը, որն զգուշացրել է. «մեկ անզգույշ գործողություն և դու կհեռացվես Բարսոն»։ Մրցավարի նախազգուշացումից հետո նա խաղացել է զգույշ և խախտումներ չի արել խաղի ընթացքում[6]։ Վիլլան հաղթել է 1:0 հաշվով, իսկ Ֆրենկն ստացել է Անգլիայի Գավաթի խաղարկության հաղթողի մեդալ, որը եղել է միակ մեդալը իր կարիերայում։ Հետագայում այդ մեդալը երկու անգամ վաճառվել է աճուրդներում[3]։

1920/21 մրցաշրջանի սկզբում Բարսոնն ու իր ակումբակից Քլեմ Ստեֆենսոնը բաց են թողել արտագնա խաղն ընդեմ Բոլտոնի, ինչից հետո որակազրկվել են ակումբի ղեկավարության կողմից 14 օրով խաղալ հրաժարվելու պատճառով։ Ակումբի ղեկավարությունը Բարսոնին մեկ ամիս է տվել Բիրմինգեմ տեղափոխվելու համար, սակայն նա հերթական անգամ անտեսել է այդ պահանջը։ Սակայն չնայած ակումբի ղեկավարության հետ ունեցած տարաձայնություններին, 1921 թվականին Բարսոնը նշանակվել է Աստոն Վիլլայի ավագ։ Ավագ նշանակվելու կարճ ժամանակ անց Ֆրենկը աչքի է ընկել գոլով, որը խփել է գլխի հարվածով 30 յարդ հեռավորությունից գրավելով «Շեֆֆիլդ Յունայթեդ» ակումբի դարպասը[6]։

1922 թվականին Լիվեպուլի դեմ խաղից հետո Բարսոնն իր ընկերոջը հրավիրել է սպասելու թիմի հանդերձարանում, ինչը դժգոհություն է առաջացրել Աստոն Վիլլայի տնօրենի մոտ, որը ֆուտբոլիստին որակազրկել է 7 օրով։ Այդ միջադեպից հետո Բարսոնը պահանջել է իրեն ներկայացնել տրանսֆերի[5][6]։ Ակումբի ղեկավարությունը ընդունել է այդ պահանջը[8]։

Աստոն Վիլլայի կազմում Բարսոնն ընդհանուր առմամբ անցկացրել է 108 խաղ և խփել 10 գոլ[4]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Ասթոն Վիլլա

  • Անգլիայի Գավաթի դափնեկիր - 1920[9]

Ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ[10] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բարնսիլի 1911/12 4 0 0 0 4 0
1912/13 5 0 0 0 5 0
1913/14 38 0 2 0 40 0
1914/15 34 0 1 0 35 0
1919/20 10 0 0 0 10 0
Ընդհանուր 91 0 3 0 94 0
Ասթոն Վիլլա 1919/20 26 4 6 0 32 4
1920/21 29 2 5 0 34 2
1921/22 37 4 5 0 42 4
Ընդհանուր 92 10 16 0 108 10
Մանչեսթեր Յունայթեդ 1922/23 31 0 3 0 34 0
1923/24 17 0 2 0 19 0
1924/25 32 0 0 0 32 0
1925/26 28 2 4 0 32 2
1926/27 21 2 3 0 24 2
1927/28 11 0 0 0 11 0
Ընդհանուր 140 4 12 0 152 4
Ուոտֆորդ 1928/29 10 1 0 0 10 1
Ընդհանուր 10 1 0 0 10 1
Խարտպուլուզ Յունայթեդ 1929/30 9 2 0 0 9 2
Ընդհանուր 9 2 0 0 9 2
Ուիգան Բորո 1930/31 19 0 1 0 20 0
Ընդհանուր 19 0 1 0 20 0
Ընդհանուր կարիերայում 361 17 32 0 393 17

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Frank Barson» (անգլերեն). EnglandFootballOnline.com.
  2. «Frank Barson» (անգլերեն). MUFCInfo.com.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Soccer legend's medal for sale» (անգլերեն). The Star. 2007. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  4. 4,0 4,1 «Frank Barson» (անգլերեն). Aston Villa Player Database. 2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Frank Barson» (անգլերեն). ye olde tree and crown. 2007. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 22-ին.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 Woodhall, Dave (2007). «The hardest man in history» (անգլերեն). Heroes and Villains. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 11-ին.
  7. «Frank Barson» (անգլերեն). Spartacus Educational.
  8. Spink, Derrick (04.08.2010). «Villa History - Murder Most Foul» (անգլերեն). Heroes and Villains.
  9. Burnton, Simon (2014 թ․ դեկտեմբերի 16). «The forgotten story of … Frank Barson's seven-month ban» (անգլերեն). The Guardian.
  10. Անգլիայի ֆուտբոլի գավաթ