Ֆրենսիս Ռայթ անգլ.՝ Frances Wright | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1795[1][2] |
Ծննդավայր | Դանդի, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3] |
Մահացել է | դեկտեմբերի 13, 1852[1][2] (57 տարեկան) |
Մահվան վայր | Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ |
Գերեզման | Spring Grove Cemetery[4] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Երկեր | Course of Popular Lectures? |
Մասնագիտություն | գրող և փիլիսոփա |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ֆրենսիս Ռայթ, ճանաչված է նաև որպես Ֆաննի Ռայթ (անգլ.՝ Frances Wright/Fanny Wright, սեպտեմբերի 6, 1795[1][2], Դանդի, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3] - դեկտեմբերի 13, 1852[1][2], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ), փիլիսոփա, դասախոս աբոլիցիոնիստ, գրող, ֆեմինիստ և սոցիալական բարեփոխիչ։ Ծնվել է Շոտլանդիայում, սակայն հետագայում դարձել է ԱՄՆ-ի քաղաքացի։ Թենեսի նահանգում հիմնադրել է Նաբոշա կոմունան (Nashoba Community), որը ուղղված է եղել ստրուկներին ազատագրմանը նախապատրաստելուն, բայց գոյատևել է ընդամենը 5 տարի։ Նաև հայտնի է իր «Views of Society and Manners in America» աշխատանքով և դասախոսություններով։
Ծնվել է Շոտլանդիայում՝ Կամիլա Քեմփլի և հարուստ գործարար և քաղաքական արմատական Ջեյմս Ռայթի ընտանիքում։ Նրա հայրը ճանաչել է Ադամ Սմիթին և նամակագրություն է վարել ֆրանսիական հանրապետականների, այդ թվում՝ Ժիլբերտ Լա Ֆայեթեի հետ։ Ֆրենսիսի ծնողները մահացել են երիտասարդ, սակայն երեք տարեկանում որբացած աղջիկը պատկառելի ժառանգություն է ստացել։ Նրա խնամակալությունն իր վրա է վերցրել մորաքույրը, որը Ֆրենսիսին տարել է Անգլիա։ Այնտեղ աղջիկը ֆրանսիական մատերիալիզմի վրա հիմնված դաստիարակություն է ստացել[6]։
16 տարեկանում վերադարձել է Շոտլանդիա, որտեղ ապրել է իր խորթ հորեղբոր տանը և ձմեռներն անցկացրել է սովորելով, կարդալով և գրելով։ 18 տարեկանում Ռայթը գրել է իր առաջին գիրքը[7]։
Ֆրենսիսը առաջին անգամ ԱՄՆ է եկել 23 տարեկանում և այնտեղ է անցկացրել 2 տարի։ Նա հանդես է եկել տղամարդկանց և կանանց միջև հավասար իրավունքների օգտին, եղել է ֆեմինիստ։ Ֆրենսիսը քննադատել է կրոնական կազմակերպություններին, ամուսնության ինստիտուտը և կապիտալիզմը։ Նա բացեիբաց հանդես է եկել մատչելի հակաբեղմնավորման և սեռական ազատության օգտին[8]։ Ռոբերտ Օուեն հետ Ռայթը իշխանություններից պահանջել է բացել անվճար դպրոցներ։ Նա հանդես է եկել երկու տարեկանից բարձր բոլոր երեխաների համար անվճար կրթության օգտին[9]։ Ռայթը պայքարել է նաև ստրկության վերացման դեմ։ Ամերիկայում իր գործունեությամբ նա պաշտպանել է ֆրանսիացի փիլիսոփա Շառլ Ֆուրիեի խոսքերն այն մասին, որ «քաղաքակրթության առաջընթացը կախված է կանանց առաջընթացից»[10]։
Ռայթը եղել է Free Inquirer թերթի համահիմնադիրը[11]։ Նա գրել է «Հայացք հասարակության և վարվելաձևի վրա Ամերիկայում» և «Մի քանի օր Աթենքում» (նվիրված փիլիսոփա Էպիկուրին)։ Այդ հրապարակումները նշանակալի դեր են ունեցել Ռայթի կյանքում։ Դրանց շնորհիվ նա շատ ծանոթներ է ձեռք բերել Ամերիկայում և հետագայում կրկին այնտեղ է վերադարձել Շոտլանդիայից՝ դառնալով սոցիալական բարեփոխումների հիմնադիրներից մեկը։ Նրա աշխատանքները թարգմանվել են մի քանի լեզվով և լայն ճանաչում են ձեռք բերել Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում։
1824-1825 թվականներին կրկին այցելել է Միացյալ Նահանգներ։ 1825 թվականի աշնանը նա Մեմֆիս քաղաքից ոչ հեռու հիմնադրել է Նաշոբա համայնքը[12]։ Գրեթե միևնույն ժամանակ Ռայթը հրատարակել է իր «Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստրկության շարունակական ոչնչացման ծրագիր» աշխատանքը։ Նա հույս ուներ, որ կհամոզի Կոնգրեսին ազատ արձակել ստրուկներին։ Ցույց տալու համար, թե ինչպես կարելի է ազատել ստրուկներին առանց միջոցների կորստի, Ռայթը սկսել է ստեղծել ֆերմերային համայնք, որտեղ ստրուկները կկարողանային գումար աշխատել և գնել իրենց ազատությունը՝ ընդ որում կրթություն ստանալով[13][14]։ Սակայն համայնքը դժվարությունների է հանդիպել իր գոյության հենց սկզբից։ Այն հիմնադրվել էր աղիքային մոծակների շրջանում (որտեղ, բնականաբար, տարածված է եղել մալարիան), իսկ հողը չէր կարող համայնքին լավ բերքով ապահովել։ Ինչ-որ պահի Ֆրենսիսը ստիպված էր լքել Նաշոբան հիվանդության պատճառով, իսկ նրա բացակայության ժամանակ ժամանակավոր ղեկավարները սկսել են չարաշահել իշխանությունը, ինչը հանգեցրել է հասարակական սկանդալի։ 1828 թվականին Ռայթի՝ կոմունա վերադառնալու պահին Նաշոբան սնանկացած էր արդեն։ Երկու տարի անց Ֆրենսիսը նավ է վարձել, որպեսզի Նաոշաբայի ստրուկներին ուղարկի Հաիթիի Հանրապետություն, որն արդեն ազատ էր և որտեղ նրանք կարող էին ապրել որպես ազատ քաղաքացիներ[15][16]։
Ռայթի դիրքորոշումը ստրկության վերաբերյալ տարբերվում էր ժամանակի շատ, հատկապես Հարավային Նահանգների դեմոկրատների դիրքորոշումից։ Միևնույն ժամանակ, աշխատողների իրավունքների պաշտպանության նրա ակտիվիզմը նրան հեռացրել է առաջատար աբոլիցիոնիստներից[17]։ 1833-1836 թվականներին նրա դասախոսությունները՝ ստրկության և այլ սոցիալական ինստիտուտների մասին, ուշադրություն են գրավել և արժանացել լայն լսարանների հիացմունքին, ինչը հանգեցրել է, այսպես կոչված, «Ֆաննի Ռայթի միության» ստեղծմանը։
Ֆրենսիս Ռայթի անունը նշված է Լոնդոնի Քենսալ Գրին գերեզմանատան «բարեփոխիչների հուշահամալիրում»։
Նաև հուշատախտակ է փակցված տան պատին, որտեղ նա ծնվել է[18]։
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենսիս Ռայթ» հոդվածին։ |
|