Ֆրիդա Բարանեկ | |
---|---|
Ծնվել է | 1961[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Կրթություն | Փարսոնս դիզայնի դպրոց (1985), Universidade Santa Úrsula? (1983) և Սուրբ Մարտինի արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջ (2012) |
Մասնագիտություն | նկարչուհի, ճարտարապետ և քանդակագործ |
Ամուսին | Roger Cohen? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | fridabaranek.com |
Ֆրիդա Բարանեկ (պորտ.՝ Frida Baranek, 1961[1][2][3][…], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի քանդակագործ։
Ֆրիդա Բարանեկը ծնվել է Ռիո դե Ժանեյրոյում։ Ճարտարապետության բակալավրի աստիճան ստացել է Սանտա Ուրսուլա համալսարանից, 1985 թվականին մագիստրոսի աստիճան՝ Փարսոնս դիզայնի դպրոցից։ Բարանեկի ստեղծագործությունները գտնվում են Սան Պաուլոյի ժամանակակից արվեստի թանգարանում, Սան Պաուլոյի համալսարանի ժամանակակից արվեստի թանգարանում, Կեմփեր արվեստի թանգարանում[4]], Կանացի արվեստի ազգային թանգարանում[5][6]։ Կիրառելով անօրգանական նյութեր՝ Բարանեկն ստեղծում է օրգանական ձևեր ու առարկաներ, օրինակ՝ «Անանուն», (1985), քարե, փայտե տուփեր, լամպեր և էլեկտրական մետաղալարեր, «Como vai você, Geração 80? [Ինչպե՞ս ես 80-ական սերունդ]», (1984), պողպատ, “Como vai você, Geração 80?” քանդակը միախառնված է օրգանական նյութին (ջուր) և աննշանորեն հոսում է ջրում։ «Dormindo em Veneza [Քնած Վենետիկում]», (1990), «Bolo [Տորթ]», (1990), and Não classificado [Չհստակեցված] (1992) քանդակները ներառում են պողպատե մետաղալար։
Ունի ստեղծագործություններ ցանկապատի, էկրանի տեսքով, կանանց առնչվող թեմաներով։ Թելով գործել է արգանդանման փափուկ քանդակ (soft sculpture)՝ «Swirls Bege» (2008): Ստեղծագործություններում օգտագործում է կանացի մազեր, քարեր, զսպանակներ, ձողեր, ապակի, օդախուց, անվադողեր, ռետինե գնդակներ, ջուր, ավազ և այլն։
1984 թվականին "Como vai você, Geração 80?” (Ինչպե՞ս ես 80-ականների սերունդ) խմբակային ցուցահանդեսում Ռիո դե Ժանեյրոյի Վիզուալ արվեստի դպրոցում ստեղծել է Ռոդրիգո դի Ֆրեյտաշ լճի վրա ծածանվող պլաստիկե բույ, որը արտաքնապես նման է Դոյզ Իրմաս լեռանը[7][8]։
Ամուսնացած է լրագրող Ռոջեր Կոհենի հետ։ Բնակվում են Լոնդոնում։
{{cite book}}
: Cite uses deprecated parameter |authors=
(օգնություն)
|