Ֆրիդրիխ Բուրդախ գերմ.՝ Karl Friedrich Burdach | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 12, 1776[1][2] Լայպցիգ, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[3] |
Մահացել է | հուլիսի 16, 1847[1][2] (71 տարեկան) Քյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն[3] |
Բնակության վայր(եր) | Պրուսիայի թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆիզիոլոգ, համալսարանի դասախոս, բժիշկ և անատոմ |
Հաստատություն(ներ) | Լայպցիգի համալսարան և Դորպատի կայսերական համալսարան |
Գործունեության ոլորտ | անատոմիա |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Անդամակցություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Դորպատի կայսերական համալսարան և Լայպցիգի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Հայտնի աշակերտներ | Կարլ Էռնստ ֆոն Բեր |
![]() |
Կառլ Ֆրիդրիխ Բուրդախ (գերմ.՝ Karl Friedrich Burdach, հունիսի 12, 1776[1][2], Լայպցիգ, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[3] - հուլիսի 16, 1847[1][2], Քյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն[3]), գերմանացի կազմախոս և ֆիզիոլոգ, Դերպտի (1811—1814) և Քյոնիգսբերգի (1814-ից) համալսարանների պրոֆեսոր։
1785-1793 թվականներին սովորել է Լայպցիգի Նիկոլաևյան գիմնազիայում։ 1793 թվականից մինչև 1798 թվականի վերջը Լայպցիգի համալսարանում լսել է դասախոսսություններ բժշկագիտության և փիլիսոփայության թեմաներով, այնուհետև մեկնել է Վիեննա և պարապել Ֆրանկի մոտ։ 1799 թվականին Լայպցիգից վերադառնալուց հետո ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1807 թվականին Բուրդախը Լայպցիգի համալսարանում եղել է պրոֆեսոր։ 1811 թվականին Դորպատի համալսարանում նա աշխատել է կազմախոսության, ֆիզիոլոգիայի և դատաբժշկագիտության ամբիոնում, իսկ չորս տարի անց Քյոնիգսբերգի համալսարանում զբաղեցրել է համապատասխան պաշտանը։
1817 թվականին Բուրդախի նախաձեռնությամբ Ալբերտինին կից կառուցվել է Անատոմիական թատրոնի նոր շենքը։ Նա Քյոնիգսբերգի համալսարանին կից հիմնել է գիտական անատոմիական առաջին ինստիտուտը և մասնակցել է անատոմիական թանգարանի հիմնադրմանը։ 1818 թվականից եղել է Պետերբուրգի ակադեմիայի արտասահմանյան թղթակից անդամը։
1835 թվականից զբաղեցրել է բժշկական կոլեգիայի տնօրենի պաշտոնը, իսկ 1837-1844 թվականներին զբաղեցրել է Ֆիզիկա-բժշկագիտական միավորման նախագահի պաշտոնը։ 1845 թվականին Բուրդախը թողել է պաշտոնը։ Նրա որդին՝ Էռնստը (1801—1876), եղել է Քյոնիգսբերգի պրոֆեսոր և կազմախոս[4]։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձրել կազմաբանության, գլխուղեղի օնտո- և ֆիլոգենեզի ուսումնասիրմանը, որտեղ առանձնացնում էր պրոյեկցիական, կոմիսուրալ և զուգորդմամբ անցնող համակարգերին։ Բուրդախի անունով է կոչվել նյարդերի փունջը (ողնուղեղի հետևի շարում), որը պատասխանատու է իրանի վերին մասերի և վերին վերջույթների գիտակցական կինեսթեզիկ զգայունակության համար։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Բուրդախ» հոդվածին։ |
|