Ֆրից կատու (անգլ.՝ Fritz the Cat), կոմիքսների և մուլտֆիլմների հերոս։ Հեղինակը Ռոբերտ Կրամբն է։
Առաջին անգամ Ֆրից կատուն էկրաններին է հայտնվել 1959 թվականին «Կատուների կյանք» մուլտսերիալում։ Սա դեռ նախատիպն էր՝ սովորական անանուն կատու։ 1960 թվականին կատուն անտրոպոմորֆ է դառնում՝ «Ռոբին Հուդ» մուլտֆիլմում քայլում էր հետին ոտքերի վրա և ուներ անուն՝ Ֆրից։ 1970֊ականների սկզբին Ռալֆ Բակշին, որը սյուժե էր փնտրում դեբյուտային լիամետրաժ մուլտֆիլմի համար, հետաքրքրվում է այս կերպարով և իրավունք է ստանում մուլտֆիլմում օգտագործելու այն։ Կատու Ֆրիցը պիտի լիներ մուլտֆիլմի գլխավոր հերոսը։ 1972 թվականին էկրան բարձրացավ «Կատու Ֆրիցի արկածները» (անգլ.՝ Fritz the Cat ) մուլտֆիլմը։ Անիմացիոն այս մուլտֆիլմը բարձր գնահատականներ ստացավ՝ բերելով 100 միլիոն դոլարի շահույթ[1], չնայած վարկանշման աղյուսակում ուներ «X» միավոր։
Մուլտֆիլմի շարունակությունը էկրաններ բարձրացավ 1974 թվականին, բայց արդեն մեկ այլ ռեժիսորի՝ Ռոբերտ Թեյլորի ջանքերով։ Մուլտֆիլմը անվանակոչվեց «Կատու Ֆրիցի ինը կյանքերը»։
Հեղինակ և ստեղծող Ռոբերտ Կրամբը դժգոհեց կերպարի նոր մարմնավորումից (մասնավորապես առաջին ֆիլմի սեքսի տեսարանից և աջ քաղաքականուղղվածությունից), և նույնիսկ պահանջել է իր անունը ջնջել ստեղծողների ցուցակից։ Հետագայում նա հեղինակել է մի կոմիկսների գիրք, որտեղ Ֆրիցին սպանում է նրա նախկին ընկերուհին, և պնդում է, որ նամակ է գրել այն մասին, որ « չի ցանկանում տեսնել իր ստեղծած հերոսներին մուլտֆիլմերում»[2]։