Ֆրից ֆոն Ունրու Fritz von Unruh | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1885[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոբլենց, Ռայնլանդ Պֆալց[4] |
Վախճանվել է | նոյեմբերի 28, 1970[1][5][2][…] (85 տարեկան) |
Վախճանի վայր | Diez, Rhein-Lahn-Kreis, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] |
Գրական անուն | Fritz Ernst[6] |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ և բանաստեղծ |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Ժանրեր | պատմվածք |
Անդամակցություն | Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա |
Կուսակցություն | Republican Party of Germany? |
Պարգևներ | |
Fritz von Unruh Վիքիպահեստում |
Ֆրից ֆոն Ունրու (մայիսի 10, 1885[1][2][3][…], Կոբլենց, Ռայնլանդ Պֆալց[4] - նոյեմբերի 28, 1970[1][5][2][…], Diez, Rhein-Lahn-Kreis, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4])՝ գերմանացի Էքսպրեսիոնիստ դրամատուրգ, բանաստեղծ և վիպասան։
Ունրուն ծնվել է Կոբլենզում, Գերմանիա։ Լինելով գեներալի որդի, նա ծառայել է որպես սպա գերմանական բանակում մինչև 1912 թվականը, այնուհետև հեռացել է բանակից՝ իր գրական կարիերան սկսելու համար։ Իր ամենավաղ կարևոր աշխատանքներից երկուսը՝ Offiziere ("Սպաներ", 1911) պիեսը և Vor der Entscheidung ("Մինչ որոշում կայացնելը", 1914) բանաստեղծությունը մեծ դեր ունեցան իր հակապատերազմյան այն կարծիքի վրա, որ հասարակական կարգը պետք է հիմնված լինի ոչ միայն իշխանության վրա, այլ մարդու ազնվության և պատասխանատվության `ուղղված մարդկանց։ Ունրուի աշխատանքները եղել են հակառազմատենչ` հորդորելով աշխարհին խաղաղություն և ընկերություն։ Իր առավել նշանավոր աշխատանքներից են՝ Der Opfergang-ը ("Զոհաբերության ձև"), (փայլուն հակապատերազմյան պիես գրված Վերդենի պաշարման ժամանակ, հրատարակված 1919 թվականին), Ein Geschlecht-ը ("Ընտանիք", 1916) և դրա շարունակությունը՝ Platz-ը (1920) ու Հենրիխ ֆոն Անդերնախը (1925)։
Ունրուն նացիստական կուսակցության հակառակորդն էր ու այդ առիթով գրել է մի քանի գործեր, որոնք զգուշացնում են նացիստական դիկտատուրայի հետևանքների մասին՝ ներառելով «Բոնապարտը», «Բեռլինը» Մոնտե Կառլոյում (1931) և «Զերոն»(1932)։ Նա 1932 թվականին Գերմանիայից տեղափոխվել է Ֆրանսիա , իսկ ավելի ուշ ներգաղթել է Միացյալ Նահանգներ։ Նա 1962 թվականին վերադարձել է Գերմանիա և մահացել է Դիեձ քաղաքում 85 տարեկան հասակում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրից ֆոն Ունրու» հոդվածին։ |
|