Առաքել Դաւրիժեցի | |
---|---|
Ծնած է | 1590-ականներ |
Ծննդավայր | Թաւրիզ, Իրան[1][2] |
Մահացած է | 1670[1][2] |
Մահուան վայր | Վաղարշապատ[2] |
Քաղաքացիութիւն | Սեֆեան Պարսկաստան |
Ազգութիւն | Հայ[1] |
Մասնագիտութիւն | պատմաբան, հոգեւորական, ուսուցիչ |
Վարած պաշտօններ | քահանայ[1][2] |
Առաքել Դաւրիժեցի (1590-ականներ, Թաւրիզ, Իրան[1][2] - 1670[1][2], Վաղարշապատ[2]), Ժե. դարու հայ պատմագիր։
Առաքել վարդապետ պատանի հասակին Փիլիպպոս կաթողիկոսէն խնդրած է, որ զինք վարդապետ ձեռնադրէ։ Նոյն կաթողիկոսին հրամանով 1655-ին կը սկսի շարադրել Շահ-Աբբասի Հայաստան արշաւելու պատմութիւնը, որուն ինքը մեծ մասամբ ականատես եղած էր։ Առաքել վարդապետ՝ պատմութիւնը կը սկսի 1601-ին եւ կը հասցնէ մինչեւ 1662։ Գիրքը շատ հետաքրքրական է եւ Առաքել կու տայ յաւելուածներ։ Առաջին անգամ տպուած է Ամսթերտամի մէջ 1669-ին շնորհիւ Ոսկան Երեւանցիի, երկու անգամ ալ տպուած է Էջմիածնի մէջ 1886-ին եւ 1896-ին: Առաքել Դաւրիժեցիի պատմութիւնը թարգմանուած է ֆրանսերէնի, (1874), ռուսերէնի (1973), լեհերէնի (1981), անգլերէնի[3], հատուածաբար՝ վրացերէնի (1974)։
Առաքել մահացած է 1669-ին եւ թաղման արարողութիւնը տեղի ունեցած է Էջմիածնի մէջ: Թաղուած է միաբանական գերեզմանատան մէջ, ուր մինչեւ այսօր կայ իր տապանաքարը։
|