Մանուկ Բարիքեան | |
---|---|
Ծնած է | 15 Սեպտեմբեր 1920[1][2][3][…] |
Ծննդավայր | Ատանա, Ատանայի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն[3][4] |
Մահացած է | 24 Դեկտեմբեր 1987[1][2][4] (67 տարեկանին) |
Մահուան վայր | Լոնտոն, Միացեալ Թագաւորութիւն[4] |
Քաղաքացիութիւն | Միացեալ Թագաւորութիւն[5] |
Ազգութիւն | Հայ[3][4] |
Ուսումնավայր | Թրինիթի Լաբանի անվան երաժշտության և պարի կոնսերվատորիա?[3] |
Մասնագիտութիւն | ջութակահար, երաժշտութեան ուսուցիչ, խմբավար |
Աշխատավայր |
Երաժշտության թագավորական ակադեմիա?[4] Լիվերպուլ թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբ? Լոնդոնի ֆիլհարմոնիայի նվագախումբ? Մանչեսթեր Կամերատա? English Opera Group? |
Ամուսին | Diana Parikian? |
Մանուկ Բարիքեան (15 Սեպտեմբեր 1920[1][2][3][…], Ատանա, Ատանայի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն[3][4] - 24 Դեկտեմբեր 1987[1][2][4], Լոնտոն, Միացեալ Թագաւորութիւն[4]), հայ ջութակահար։ Լոնդտոնի երաժշտութեան թագաւորական ակադեմիայի փրոֆեսոր (1959)։
Ծնած է Ատանայի վիլայէթ, ապրած է Կիպրոս։ 5 տարեկան հասակին առած է ջութակի առաջին դասը հօրեղբօրմէն։
1936 թուականին փոխադրուած է Լոնտոն, 1936-1939 թուականներուն սորված է «Թրինիթի քոլէճ օֆ միւզիք»-ի մէջ։
1943-1946 թուականներուն հիւրախաղերով հանդէս եկած է Պաղեստինի, Եգիպտոսի, Սուրիոյ, Լիբանանի, Իրաքի եւ Հնդկաստանի մէջ։
1946 թուականին մրցանակ շահած է Ժընեւի միջազգային մրցոյթին։
1948-1957 թուականներուն եղած է Լոնտոնի ֆիլհարմոնիայի սինֆոնիք նուագախումբի ղեկավար։ 1950 թուականին կազմակերպած է Էտինպուրկի քառեակը։
Այցելած է Հայաստան եւ Մոսկուա։ 1959 թուականէն Լոնտոնի «The Royal Academy of Music»-ի ջութակի փրոֆեսոր է։ Համերգներով հանդէս եկած է Եւրոպայի եւ Ասիոյ շարք մը երկիրներու մէջ։ Հանդէս եկած է նաեւ իբրեւ ղեկավար։