Պարպարա Սահակեան

Պարպարա Ժագլին Սահակեան
Ծնած է 17 Մարտ 1952(1952-03-17)[1][2] (72 տարեկան)
Ուսումնավայր Քեմպրիճի Համալսարան
Մասնագիտութիւն Ջղահոգեբուժ, ջղագէտ, հոգեդեղագործ
Աշխատավայր Քեմպրիճի Համալսարան
Institute of Psychiatry Psychology and Neuroscience Division of Academic Psychiatry?[3]
UCL Queen Square Institute of Neurology?[4]
MRC Collaborative Centre for Human Nutrition Research?[5]
Worcester Foundation for Biomedical Research?[6]
Մասաչուսեթսի արհեստագիտական հիմնարկ[7]
Ամուսին Թրևոր Ու. Ռոբբինս?

Պարպարա Ժագլին Սահակեան, բժշկական գիտութիւններու դոկտոր (DSc), Քէյմպրիճի համալսարանի ջղահոգեբուժութեան դասախօս։ Ան կը հանդիսանայ նաեւ պատուաւոր քլինիքական հոգեբան՝ Քէյմպրիճի «Addenbrooke» հիւանդանոցէն ներս[8]։ Պարպպարա համաշխարհային համբաւ կը վայելէ որպէս՝ ջղահոգեբուժ, հոգեդեղագործ եւ ջղաբան[9]։

Սահակեան Միջազգային ջղաբանական միութեան (INS) հիմնադիր անդամներէն է, իսկ ներկայիս միութեան նախագահութեան պաշտօնը կը վարէ[10]։ Ան նախապէս նախագահն էր Բրիտանիոյ հոգեդեղաբանական ընկերակցութեան (BAP)․ որպէս նախագահ ծառայած է 2012 թուականէն մինչեւ 2014 թուական[11]։

Սահակեան իր դոկտորականը պաշտպանած է Քէյմպրիճի համալսարանի հոգեբանութեան ամպիոնէն ներս[12]: Ապա, Պարպարա հետեւած է քլինիքական հոգեբանութեան ու դարձած՝ վկայեալ Հոգեբան[13]։

Սահակեան կատարած է ջղահոգեբուժական հետազօտական աշխատանքներ եւ մշակած է «Cambridge Neuropsychological Test Automated Battery» (CANTAB) փորձարկութիւնը, որու ստեղծագործողներէն մէկն եղած է 1980-ին։ «CANTAB»-ը այժմ աշխարհի տարածքին կ՛օգտագործուի աւելի քան 700 հետազօտական հիմնարկներէ ներս եւ գրախօսուած է 1200 յօդուածի մէջ[14]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Who's who(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  2. Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  3. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  4. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  5. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  6. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  7. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  8. «Profile: Barbara Sahakian»։ World Economic Forum։ արտագրուած է՝ 20 June 2014 
  9. «BBC Radio 4 – The Life Scientific, Barbara Sahakian»։ արտագրուած է՝ 4 December 2012 
  10. «Professor Barbara Sahakian elected President of the International Neuroethics Society»։ Cambridge Neuroscience։ 12 August 2013։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 22 July 2022-ին։ արտագրուած է՝ 19 August 2014 
  11. «Professor Barbara Sahakian - BAP Officer Profile»։ The British Association for Psychopharmacology։ արտագրուած է՝ 7 September 2014 
  12. Կաղապար:Cite thesis
  13. «Barbara Sahakian: Profile»։ The Oxford Centre for Neuroethics։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 17 April 2015-ին։ արտագրուած է՝ 17 April 2015 
  14. «Overview of CANTAB»։ Cambridge Cognition։ արտագրուած է՝ 20 June 2014