Տունիա Սամիր Ղանէմ արաբ․՝ دنيا سمير غانم արաբերէն՝ دنيا سمير غانم | |
---|---|
![]() | |
Ծննդեան անուն | արաբերէն՝ دنيا سمير يوسف غانم |
Ծնած է | 1 Յունուար 1985 |
Ծննդավայր | Գահիրէ, Եգիպտոս |
Քաղաքացիութիւն | Կաղապար:Դրօշաւորում/Եգիպտոս |
Մայրենի լեզու | Արաբերէն |
Կրօնք | Իսլամութիւն |
Մասնագիտութիւն | դերասանուհի եւ երգչուհի |
Ամուսին | Ռամի Ռատուան |
Ծնողներ | հայր՝ Սամիր Ղանեմ, մայր՝ Dalal Abdel Aziz? |
Տունիա Սամիր Ղանէմ (արաբ.՝ دنيا سمير غانم; ծնած է 1 Յունուար 1985-ին), եգիպտացի դերասանուհի եւ երգչուհի։ Ան դերասան Եուսէֆ Սամիր Ղանէմի եւ դերասանուհի Տալալ Ապտուլազիզի դուստրն է, եւ Էմիի (Ամալ) քոյրը[1]։ Տունիաան սկսած է իր դերասանական աշխատանքը 2001-էն, երբ դեռ 16 տարեկան էր։ Առաջին ֆիլմը, որ ան խաղցած է, կոչուած է «Արդարութիւնը շատ դէմքեր ունի» (արաբ․՝ للعدالة وجوه كثيرة - Լիլ Ատալայ Ուճուհ Քասիրայ)[2][3]։
Տունիան կը մասնակցէր երկու երկու հեռուստատեսային ծրագիրներու, երբ դեռ երեխայ էր։ Ան Եգիպտոսի մէջ ուշադրութեան արժանացաւ «Արդարութիւնը շատ դէմքեր ունի» խաղալու ժամանակ։ Ֆիլմին մէջ իր առաջին ելոյթը տեղի ունեցած է 2005-ին կատակերգու Մուհամէտ Հընետիի հետ։
Տունիայի տաղանդները նկատելի դարձաւ այն ժամանակ, երբ անդեռ երեխայ էր եւ կը մասնակցէր դպրոցական միջոցառումներուն: Անոր հայրը կու լար, երբ առաջին անգամ կը լսէր դստեր կատարմամաբ Ֆէյրուզի երգերէն մէկը, եւ անոր մայրը կը խրախուսէր դստերը իր աշխատանքին համար դեռեւս վաղ տարիքէն:
Եգիպտական տարբեր թոք-շոուերուն մասնակցելու ժամանակ Տունիաան կ՛առանձնանար այլ արաբ երգիչներէն իր նմանակել կարողանալու հմտութեամբ։ Անոր ամենայայտնի նմանումը Ահլամի ձայնով Միրիամ Ֆարէսի երգը կատարելն էր։ Անոր առաջին երգի անունը «Far2 el Sen» է:
Ան Էլիսայի եւ Ռաղէպ Ալամայի հետ արաբական X Factor-ի չորրորդ եթերաշրջանի ժիւրիի անդամ էր։