Bbno$ | |
---|---|
| |
Նաեւ յայտնի է իբրեւ | bbno$ (Baby No money) |
Ծնած է | 30 Յունիս 1995[1] (29 տարեկան) |
Ծննդավայր | Վանքուվըր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Քանատա[2] |
Քաղաքացիութիւն | Քանատա |
Ուսումնավայր | University of British Columbia Okanagan? |
Տեսակ | Հիփ-հոփ, Ժամանակակից «Ար եւ Պի» եւ Ելեկտրոնային երաժշտութիւն |
Մասնագիտութիւն | ռեփեր, երգիչ, Երգահան |
Անդամութիւն | Epic SMP? |
Կայքէջ | bbnomula.com(անգլերէն) |
Ալեքսանտր Լեոն Կումուչեան (անգլ.՝ Alexander Leon Gumuchian, 30 Յունիս 1995[1], Վանքուվըր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Քանատա[2]), ճանչցուած իբր bbno$ (այսինքն՝ «baby no money»),[3] Քանատահայ ռեփըր եւ երգիչ, ինչպէս նաեւ երգահան։ Ամէնէն շատ ճանչցուած է իր «Լալալա» երգով, որ հրապարակուած էր 2019 թուականին, արտադրուած Y2k-ի կողմէ, եւ ունի 900 միլիոն լսումներէ աւելի Սփոթիֆայի վրայ։
Կումուչեանը ծնած է Վանքուվըր, Բրիտանական Քըլամպիա, Քանատա,[4] հայ ընտանիքի մը մէջ։ Տնային կրթութիւն սկսելէ ետք շարունակեց երկրորդական դպրոց։[5][6] Հասակ առած ժամանակ իր մայրը կը քաջալերէր որ դաշնամուր նուագել սորվի, բայց ինքը դժուարութիւններ ունէր երաժշտական թէորի սորվելու։[7] Կումուչեանը կ՚ըսէ ռիթմի հետ լաւ էր եւ կը սիրէր ճեմպէ նուագել, բայց այդքան ալ երաժշտութիւն մտիր չէր ըներ մինչեւ 15 տարեկան դառնալը։[7]