MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխութիւն 2013

«MTV Video Music Awards 2013»-ի լոկոն

«MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակբաշխութիւն 2013»-ը անցկացուած է Օգոստոս 25 2013-ին [[Պրուքլին (Նիւ Եորք)|Պրուքլինի]] Պարքլէյս սէնթրին մէջ, Նիւ Եորք։[1] Մրցանակաբաշխութեան բոլոր անուակարգերուն մէջ առաջադրուած թեկնածուներու անունները հրապարակուած են 17 Յուլիս, 2013-ին։ Անուանակարգերուն մէջ ամէնաշատ առաջադրուած թեկնածուներն էին՝ Ճասթին Պիպըրը, Մաքլեմորը եւ Ռայան Լիւիսը, որոնց կը յաջորդեն Պրունօ Մարսը, Մայլի Սայրուսը եւ Ռոպին Թիքը։[2][3] Երեկոյի ժամանակ ամէնաշատ մրցանակները բաժին կը հասներ Ճասթին Թիմպերլէյքին՝ որ ստացած է 4 մրցանակ։[4][5][6]

Մրցանակաբաշխութիւնը ուղիղ եթերին մէջ կը դիտեն աւելի քան 10.1 միլիոն մարդ։[7] Մրցանակաբաշխութեան հովանաւորները եղած են՝ «CoverGirl»-ը, «Kia Motors-»ը, «Orbit»-ը, «Pepsi»-ն, «Red Bull»-ը, «State Farm Insurance»-ը, «Taco Bell»-ը եւ «Windows Phone»-ը։

Արուեստագետ(ներ) Երգ
Մինչեւ շոուն
Օսթին Մահօն «What About Love»
Արիանա Կրանտէ «Baby I»
«The Way»
Շոուի ընթացքին
Լէյտի Կակա «Applause»
Մայլի Սայրուս
Ռոպին Թիք
Թու Ճէյնս
Քենտրիգ Լամար
«We Can't Stop»
«Blurred Lines»
«Give It 2 U»
Քանյէ Ուեսթ «Blood on the Leaves»
Ճասթին Թիմպերլէյք «Take Back the Night»
«SexyBack»
«Like I Love You»
«My Love»
«Cry Me a River»
«Señorita»
«Rock Your Body»
«Girlfriend» ('N Sync-ի հետ)
«Bye Bye Bye»
«Suit & Tie»
«Mirrors»
Մաքլեմոր
Ռայան Լիւիս
Մէրի Լամպերդ
Ճենիֆեր Հատսոն
«Same Love»
Տրէյք «Hold On, We're Going Home»
«Started from the Bottom»
Պրունօ Մարս «Gorilla»
Քէյթի Փերրի «Roar» (երգը կատարած է Պրուքլինի կամրջի մօտ)

Հաուս Արուեստագետ

Յաղթողներ եւ թեկնածուներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անուանակարգերուն մէջ առաջադրուած թեկնածուներու անունները յայտնի դարձած են 17 Յուլիս, 2013։[8][9] Բոլոր անուանակարգերու յաղթողներու անունները յայտնի դարձած են 25 Օգոստոս-ին Պրուքլինի Պարքլէյս սենթրին մէջ, Նիւ Եորք։[10]

Տարուայ տեսահոլովակ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ճասթին Թիմպերլէյք«Mirrors»

Տղամարդու լաւագոյն տեսահոլովակ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պրունօ Մարս — «Locked Out of Heaven»

Կնոջ լաւագոյն տեսահոլովակ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թէյլըր Սուիֆթ«I Knew You Were Trouble»

Դիտելու արուեստագետ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Օսթին Մահոուն«What About Love»

Լաւագոյն փոփ տեսահոլովակ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Սելենա Կոմէզ — «Come & Get It»

Լաւագոյն ռոք տեսահոլովակ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

30 Seconds to Mars — «Up in the Air»

Լաւագոյն հիփ հոփ տեսահոլովակ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մաքըլմոր եւ Ռայան Լիւիս (Ռէյ Տալթոնի հետ) — «Can't Hold Us»

Լաւագոյն համագործակցութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Փինկ (Նէյթ Ռիւս-ի հետ) — «Just Give Me a Reason»

Լաւագոյն արտադրող

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ճասթին Թիմպերլէյք (Ճէյ Զիի հետ) — «Suit & Tie» (արտադրող։ Տէյվիտ Ֆինչեր)

Լաւագոյն Բեմադրիչ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պրունօ Մարս — «Treasure» (Բեմադրող։ Պրունօ Մարս)

Լաւագոյն տեսողական ազդողներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Capital Cities«Safe and Sound» (Վիզուալ էֆեկտներ։ Գրեյդի Հոլ, Ջոնաթան Վու եւ Դերեկ Ջոնսոն)

  • Duck Sauce — «It's You» (տեսողական ազդողներ։ Ռոյալ Փոսդ / Փարիզ)
  • Flying Lotus — «Tiny Tortures» (տեսողական ազդողներ։ Տասթին Պոուզեր)
  • Սգրիլէքս (Տորզի հետ) — «Breakn' a Sweat» (տեսողական ազդողներ։ Պոնի Պրէյ, BEMO, Ճէֆ Տոսթոն եւ Էրիկ Լի)
  • The Weeknd«Wicked Games» (տեսողական ազդողներ։ Drop եւ Abel)

Լաւագոյն արուեստ արտադրող

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ժանէլ Մոնէ (Էրիգա Պատուի հետ) — «Q.U.E.E.N.» (արուեստ արտադրող։ Վէրոնիգա Լոկըստոն)

Լաւագոյն ժապաւէնի պատրաստութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ճասթին Թիմպերլէյք«Mirrors» (ժապաւէնի պատրաստողներ։ Ճարէդ եւ Պոնչ ԼԱ)

Լաւագոյն շարժապատկեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մաքըլմոր եւ Ռայան Լիւիս (Ռայան Տալթոնի հետ) — «Can't Hold Us» (Արտադրողներ։ Ճէյսոն Գէնիկ, Ռայան Լիւիս եւ Մէկո Լին)

Լաւագոյն սոցիալական յաղորդագրութեամբ տեսահոլովակ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մաքըլմոր եւ Ռայան Լիւիս (Մէրի Լամպերդի հետ) — «Same Love»

Ամառուայ լաւագոյն երգ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

One Direction — «Best Song Ever»

Լաւագոյն լատինօ արուեստագետ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կաղապար:Country data Puerto Rico Տատի Եանկի

Մայքլ Ճաքսոն տեսահոլովակի աւանգարդ մրցանակ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մայլի Սայրըսի ելոյթ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրըսը լրատուամիջոցներու եւ հանրութեան քննարկման առարկայ դարձաւ իր սկանդալային ելոյթի պատճառով։ Ան ելոյթի սկիզբը կը կատարէ իր «We Can't Stop» երգը, իսկ այնուհետեւ երբ Քանատա-ամերիկացի երգիչ Ռոպին Թիքը բեմ կը բարձրանայ կատարելու իր «Blurred Lines» երգը զուգերգ անոր հետ, Մայլին կը հանէ իր զգեստը եւ կը սկսի ելոյթ ունենալ երկու կտորէ բաղկացած մաշկագոյն հագուստով։ Անոնց զոյգերգու ընթացքին, Մայլի Սայրըսը մեծ ձեռնոցով մը հպուած է Ռոպին Թիքի մէջքէն ներքեւ հատուածներուն, այնուհետեւ անոր առջեւ պարած է թուերք։[11]

Անոնց ելոյթը դարձաւ մրցանակաբաշխութեան քննարկման հիմնական նիւթը, իսկ լրատուամիջոցներու ուշադրութեան մնացին այնպիսի կատարողներու ելոյթներ, ինչպիսի են Լէյտի Կակայի եւ Քէյթի Փերրիի ելոյթները, կամ օրինակ 'N Sync խումբի ելոյթը։[12] BBC-ն մրցանակաբաշխութեան մասին իր հոդուածին մէջ կը գրէ որ Մայլի Սայրըսը իր «ճղճիմ կատարումով» գողցաւ շոուն։[13] Մրցանակաբաշխութեան երեկոյի ամբողջ հետաքրքութիւնը իր կողմ տանելու մասին նաեւ գրեց Rolling Stone ամսագիր։[14]

Մրցանակաբաշխութեանը յաջորդող մի քանի օրերուն, Մայլի Սայրըս ունեցաւ աւելի քան 226, 000 հետեւորդ իր Թուիթթըրի էջին մէջ, 226, 000 մարդ միացաւ անոր Ֆէյսպուքի էջին, իսկ անոր «Wrecking Ball» կոչուող նոր երգը ներբեռնեց աւելի քան 90, 000 անգամ։[15]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Kaufman Gil (17 Յուլիս,2012)։ «MTV VMAs Coming To Brooklyn's Barclays Center! - Music, Celebrity, Artist News»։ MTV։ Viacom։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-10-23-ին։ արտագրուած է՝ 18 Յուլիս, 2013 
  2. «It’s not a strip show! Katy Perry, Lady Gaga and Miley Cyrus perform in their smalls as they fight for the limelight on sexed up MTV VMAs 2013»։ Daily Mail։ 25 Օգոստոս, 2013։ արտագրուած է՝ 26 Օգոստոս 2013 թ․ին 
  3. «At Video Music Awards, a Lot to Look Away From»։ New York Times։ 26 Օգոստոս, 2013։ արտագրուած է՝ 26 Օգոստոս 2013 թ․ 
  4. «Justin Timberlake, Lady Gaga and Macklemore Rock Brooklyn at MTV VMAs 2013»։ Billboard.com։ 26 Օգոստոսի, 2013։ արտագրուած է՝ 27 Օգոստոս, 2013 թ․ 
  5. «Justin Timberlake Wins Top Prize, Macklemore Earns Three Moonmen»։ Hollywood Reporter։ 26 Օգոստոսի, 2013։ արտագրուած է՝ 27 Օգոստոս 2013 թ․ 
  6. «Justin Timberlake, Lady Gaga sizzle at MTV VMAs»։ USA Today։ 26 Օգոստոս, 2013։ արտագրուած է՝ 27 Օգոստոս 2013 թ․ 
  7. http://variety.com/2013/tv/news/vma-awards-bounce-back-in-the-ratings-with-10-1-million-viewers-1200589195/
  8. Montgomery James (17 Յուլիս, 2012)։ «2013 MTV Video Music Awards: The Nominations Are In!»։ MTV։ Viacom։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-07-18-ին։ արտագրուած է՝ 18 Յուլիս, 2013 
  9. Best Song of the Summer 2013 MTV Video Music Awards Archived 2014-04-24 at the Wayback Machine.. mtv.com. Retrieved on August 18, 2013.
  10. The 2013 Video Music Awards Winners Are In!. Vh1.in. Retrieved on Sep 4, 2013.
  11. «Parents' fury at Miley Cyrus' VMA performance as she desperately tried (and succeeded) to shed her wholesome Disney image by simulating sex acts with a foam finger»։ Daily Mail։ Daily Mail and General Trust։ 26 Օգոստոս, 2013։ արտագրուած է՝ 27 Օգոստոս, 2013 
  12. A. Mulholland (26 Օգոստոս, 2013)։ «Miley Cyrus's VMA performance sets viewers abuzz»։ CTV News. CTV Television Network։ արտագրուած է՝ 26 Օգոստոս, 2013 
  13. «Justin Timberlake wins big at MTV awards, Miley Cyrus steals show»։ BBC News. BBC։ 26 Օգոստոս, 2013։ արտագրուած է՝ 26 Օգոստոս, 2013 
  14. ROB SHEFFIELD (26 Օգոստոս, 2013)։ «It's Miley, Bitch: The Tongue That Licked the World»։ Rolling Stone։ արտագրուած է՝ 24 Օգոստոսի, 2014 
  15. Joanna Crawley (31 Օգոստոս, 2013)։ «Miley Cyrus' Raunchy VMAs Performance Helps Star Gain 213, 104 Twitter Followers And Sell 90, 000 Downloads»։ Entertainmentwise. Gigwise։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-09-24-ին։ արտագրուած է՝ 29 Սեպտեմբեր, 2013 

Արտաքին հղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]