Ադդա Գետի Ճակատամարտ

Ադդա Գետի Ճակատամարտ
Երկրորդ կոալիցիայի պատերազմ
'
Թուական 26 ապրիլ-28 ապրիլ, 1799 թուական
Վայր Ադդա գետ, Հիւսիսային Իտալիա
Հակառակորդներ
Ֆրանսա Ֆրանսա
Աւստրիական կայսրութիւն
Հրամանատարներ
 Ֆրանսիա Ժան Վիկթոր Մորո  Ռուսաստան Ալեքսանտր Սուվորով
Կողմերու ուժեր
28 հազար մարդ 43 հազար մարդ
Կորուստներ
2,5 հազար զոհ
5 հազար գերի
2 հազար զոհ

Ադդա գետի ճակատամարտ, ճակատամարտ, որ տեղի ունեցած է 15 ապրիլ-էն 28 ապրիլ 1799-ին Ռուսական կայսրութեան եւ անոր դաշնակից Աւստրիական կայսրութեան եւ Ֆրանսայի միջեւ։ Այս ճակատին վրայ աւստրո-ռուսական զօրքերը կը գլխաւորէր նշանաւոր հրամանատար Ալեքսանտր Սուվորովը, իսկ Ֆրանսայի ուժերու հրամանատարը Ժան Վիկթոր Մորոն էր։ Այս ճակատամարտը առաջին մեծ յաղթանակն էր իտալական քարոզարշաւի դէմ։

Ճակատամարտի սկիզբը դրուեցաւ այն ժամանակ երբ ռուս-աւստրիական բանակի հրամանատար Ալեքսանտր Սուվորովի ուժերը գրաւեցին իտալական Բրեշիա եւ Բերգամո քաղաքները։ Ֆրանսական ուժեր ուղարկուեցան ռուսական առաջխաղացումը կանխելու համար եւ Հիւսիսային Իտալիոյ Ադդա գետի մօտ տեղի ունեցաւ շատ մեծ ճակատամարտ։

Ռուսական եւ Աւստրիական կայսրութեան զօրքերը շատ դիւրին ջախջախեցին Ֆրանսական բանակի զինուորները եւ յաղթանակ տարին ճակատամարտին։ Ճակատամարտի վերջակէտը դրուեցաւ Միլանի մէջ։ Ռուսական զօրքերը Միլանի մէջ հեռացան Աւստրիոյ զօրքերէն եւ ճակատամարտը աւարտեցաւ։

  • Eggenberger, David. An Encyclopedia of Battles. New York: Dover Publications, 1985. ISBN 0-486-24913-1
  • Smith, Digby. The Napoleonic Wars Data Book. London: Greenhill, 1998. ISBN 1-85367-276-9

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

45°32′N 9°31′E / 45.53°N 9.52°E / 45.53; 9.52