Աննա Պողիկեան

Աննա Պողիկեան
Ծնած է 1946[1]
Ծննդավայր Գահիրէ, Եգիպտոս[2]
Քաղաքացիութիւն  Եգիպտոս[1]
Մասնագիտութիւն նկարչուհի, գծագրիչ

Աննա Պողիկեան (1946[1], Գահիրէ, Եգիպտոս[2]), եգիպտահայ առաջատար նկարչուհիներէն մէկը։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աննա Պողիկեաննունի հայկական ծագում։ Ան մշտապէս տեղափոխուած է աշխարհի տարբեր քաղաքներ՝ Եգիպտոսէն Քանատա, Հնդկաստանէն Ֆրանսա։

Ան քաղաքագիտութիւն ուսանած է Գահիրէի Ամերիկեան համալսարանին մէջ եւ արուեստ ու երաժշտութիւն՝ Մոնրէալի Քոնքորտիա համալսարանին մէջ (Քանատա)[3]։

Նկարչուհին կ'ուսումնասիրէ այնպիսի թեմաներ, ինչպէս՝ բամբակի առեւտուրի պատմութիւնը, աղի առեւտուրը եւ եգիպտացի յոյն բանաստեղծ Քոնսթանթինոս Քաւաֆիսի կեանքը[3]։

2017 թուականին ան անհատական ցուցահանդէսներ ունեցած է Ռիվոլի ամրոցին եւ «Index-The Swedish Modern Art Foundation»-ի մէջ (Սթոքհոլմ)[4][5]։ Ան առաջադրուած է «Artes Mundi»-ի 8-րդ մրցանակին, որ Մեծ Բրիտանիոյ մէջ ժամանակակից արուեստի խոշորագոյն մրցանակներէն մէկն է[6]։

Անոր աշխատանքները եղած են քանի մը միջազգային խմբակային ցուցահանդէսներու մաս։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 1,2 Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #130436917 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 ««Ջահակիր» շաբաթաթերթ, թիւ 1763, 2016 թ.։ Աննա պօղիկեան եւ Ռոպերթ Շահպազեան (հարցազրոյց), էջեր 2-3։»։ http://tert.nla.am/։ Հայաստանի ազգային գրադարան։ 24.06.2016 
  4. «Boghiguian | Sfeir-Semler Gallery»։ www.sfeir-semler.com (անգլերէն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-07-06-ին։ արտագրուած է՝ 2018-03-09 
  5. «Anna Boghiguian: WOVEN WINDS – Index – The Swedish Contemporary Art Foundation»։ indexfoundation.se։ արտագրուած է՝ 2018-04-17 
  6. «Anna Boghiguian - Artes Mundi 8» (en-GB)։ արտագրուած է՝ 2018-04-17 [permanent dead link]