Արմենակ Եկարեան | |
---|---|
![]() | |
Ծնած է | 10 Մայիս 1870[1] |
Ծննդավայր | Վան[2][1] |
Մահացած է | 20 Հոկտեմբեր 1925[2][1] (55 տարեկանին) |
Մահուան վայր | Գահիրէ, Եգիպտոս[2] |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() |
Ազգութիւն | Հայ[2][1] |
Մայրենի լեզու | հայերէն |
Մասնագիտութիւն | ֆետայի |
Կուսակցութիւն | Արմենական Կուսակցութիւն[2] |
Արմենակ Գրիգորի Եկարեան (10 Մայիս 1870[1], Վան[2][1] - 20 Հոկտեմբեր 1925[2][1], Գահիրէ, Եգիպտոս[2]), հայ ազատագրական շարժման գործիչ։
Ծնած է Վանի մէջ։ 1888 թուականին մտած է Արմենական ազգային-ազատագրական կազմակերպութեան մէջ։ 1896 թուականի հայկական ջարդերու ժամանակ կազմակերպութիւնը Եկարեանին ուղարկած է Ուրմիա (Իրան)՝ զէնք հայթաթելու, սակայն այնտեղ ձերբակալուած է։ Բանտէն ազատուելով՝ 40 զինուած մարտիկներու հետ եկած է Վան եւ ստանձնած ինքնապաշտպանութեան ղեկավարութիւնը զոհուած Մկրտիչ Աւետիսեանի փոխարէն։ Այնուհետեւ ընտանիքով տեղափոխուած է Ուրմիա։ Երիտթուրքական հեղաշրջումէն (1908) յետոյ վերադարձած է Վան։ 1915 թուականի Վանի ինքնապաշտպանութեան ղեկավարներէն էր, եղած է քաղաքի մարտական ուժերու, հայկական ոստիկանութեան պետը։