Գիւղ | |
---|---|
Բերքաբեր | |
![]() | |
Երկիր |
![]() |
ԲԾՄ | 700 մեթր |
Պաշտօնական լեզու | հայերէն |
Բնակչութիւն | 465 մարդ (2011)[1] |
Ժամային գօտի | UTC+4։00 |
Բերքաբեր, Տաւուշի մարզի ամենածայրածիր գիւղը[2]։ Ջրամբարի եզրին` տարածութեան շերտ մը, որ 1990-ականներու սկիզբի պատերազմէն ի վեր Ազրպէյճանի հակակշիռին տակ եղած է:
Ազրպէյճանի հետ Հայաստանի սահմանին վրայ գտնուող այս հայկական գիւղը 1978-ին փոխած է անունը: Այդ ժամանակէն ի վեր այն կը կոչուի Բերքաբեր: Տեղի բնակիչները կը բացատրեն գիւղին անունը` բերք բերել: Տեղի հողին շնորհիւ անոնք դիմացած են այն ամէնուն, ինչ տեղի ունեցած է սահմանին: Գիւղացիներն այդպէս կ’ապրին նաեւ հիմա[3]:
Բերքաբերը ունի բարեխառն կլիմայ։ Ամռանը միջին ջերմաստիճանը +30 աստիճան է, ձմռանը՝ -2 աստիճան։
Բերքաբերի ազգաբնակչութեան փոփոխութիւնը[4].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 312 | 276 | 281 | 357 | 478 | 505 | 501 | 526 | 491 | 452 |
Բնակչութիւնը կը զբաղի անասնապահութեամբ, դաշտավարութեամբ, այգեգործութեամբ, բանջարաբուծութեամբ եւ ծխախոտագործութեամբ։
Բերքաբեր գիւղը ունի ազգագրական թանգարան։ Գիւղին եւ ջրամբարին միջեւ կայ ՔԱ 3-րդ հազարամեակի դամբարանադաշտ։ Գիւղին մէջ կը գտնուի 19-րդ դարու Սուրբ Գրիգոր եկեղեցին։