Գագիկ Յովհաննիսեան | |
---|---|
Ծնած է | 21 Ապրիլ 1947 |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 27 Յունիս 2015 (68 տարեկանին) |
Մահուան վայր | Սթավանգեր, Ռուգլան, Նորվեկիա |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
Մասնագիտութիւն | շախմատիստ, լրագրող |
Աշխատավայր | Հայաստանի Ճատրակի Ֆետերասիոն |
Անդամութիւն | Հայաստանի Ճատրակի Ֆետերասիոն |
Գագիկ Յովհաննէսի Յովհաննիսեան (21 Ապրիլ 1947, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 27 Յունիս 2015, Սթավանգեր, Ռուգլան, Նորվեկիա)[1][2]), շախմատային մեկնաբան, «Շախմատային Հայաստան» մարզաթերթի գլխաւոր խմբագիր:
Ան ծնած է 21 Ապրիլ 1947-ին` Երեւանի մէջ։ 1968-ին աւարտած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքի լրագրութեան բաժինը:
1970-էն ի վեր եղած է Հայաստանի ճատրակի ֆետերասիոնին ընդհանուր քարտուղարը, իսկ 1972-էն ի վեր՝ «Շախմատային Հայաստան» հանդէսի հիմնադիրը եւ գլխաւոր խմբագիրը[3]:
1971 թուական-էն դասաւանդած է Երեւանի պետական համալսարանի լրագրութեան բաժինէն ներս, եղած է դոցենտ[4]։ 1999-ին ան ՖԻՏԷ-ի վարպետի կոչում ստացած է:
2012 թուականին դարձած է Հեռուստատեսութեան եւ ռատիոյի ակադեմիայի պատուաւոր ակադեմիկոս։ Եղած է «Շախմատ-64» հաղորդաշարի հեղինակն ու վարողը[5][6]։
Անոր կողմէ հրապարակուած 51 գիրքերը թարգմանուած են անգլերէնի եւ ռուսերէնի[7]:
Հրապարակուած գիրքերէն կարելի է յիշել՝
Ան տիրացած է տարբեր տեսակի մետալներու: