Գառնիկ Սարգիսեան | |
---|---|
![]() | |
Ծնած է | 1953 |
Ծննդավայր | Հալէպ, Սուրիա |
Քաղաքացիութիւն | ԱՄՆ |
Մասնագիտութիւն | երգիչ |
Գառնիկ Սարգիսեան (1953, Հալէպ, Սուրիա), ամերիկահայ երգիչ, Հայկական սփիւռքի մէջ յայտնի է իր հայկական հայրենասիրական երգերով, ՀՅԴ անդամ։
Ծնած է Հալէպի մէջ։ Տեղափոխուած է ԱՄՆ։
1982 թուականին դատապարտուած է եղած Ֆիլատելֆիոյ թուրքական հիւպատոսութեան պայթման դաւադրութեան մէջ մասնակցութեան համար[1]։ Ըստ դատական որոշման, երբ Գառնիկ Սարգիսեանը կը բնակուեր Քալիֆորնիա նահանգի Անահեյմ քաղաքի մէջ անոր գործակիցներն էին Վիգեն Եաղուբեանը (Կլենտեյլ), Վիգեն Սարգիսեանը (Սանթա Մոնիքա), Տիգրան Բերբերեանը (Կլենտեյլ) եւ Սթիվեն Դադայեանը (Քանոկա Փարք, Քալիֆորնիա)։ Զանոնք կը մեղադրէին Հ.Ց.Ա.Մ.-ի անդամ ըլլալու համար[2]։
Սարգիսեանի ազատազրկումը տեւեց շատ կարճ։ Բանտէն ազատուելէ ետք Գառնիկ Սարգիսեանը վերսկսաւ իր երաժշտական գործունէութիւնը եւ դարձաւ յայտնի երգիչ հայկական սփիւռքի մէջ։