Եըլտըզ Քենթէր թրք.՝ Yıldız Kenter | |
---|---|
Ծննդեան անուն | թրք.՝ Ayşe Yıldız Kenter[1] |
Ծնած է | 11 Հոկտեմբեր 1928[2][3] |
Ծննդավայր | Սկիւտար, Պոլիս, Թուրքիա[4] |
Մահացած է | 17 Նոյեմբեր 2019[5] (91 տարեկանին) |
Մահուան վայր | American Hospital, Շիշլի[1] |
Քաղաքացիութիւն |
![]() |
Ուսումնավայր | Հաջեթեփե համալսարանի Անկարայի պետական կոնսերվատորիա? |
Մասնագիտութիւն | դերասանուհի |
Ամուսին | Nihat Akçan? եւ Şükran Güngör? |
Եըլտըզ Քենթէր (թրք.՝ Yıldız Kenter, 11 Հոկտեմբեր 1928[2][3], Սկիւտար, Պոլիս, Թուրքիա[4] - 17 Նոյեմբեր 2019[5], American Hospital, Շիշլի[1]), թուրք դերասանուհի եւ դասախօս։ «UNICEF»-ի բարի կամքի դեսպան էր[6]։
Եըլտըզ Քենթէր 1928 թուականին ծնած է Պոլիս՝ իբրեւ դուստրը անգլիացի մօր մը եւ թուրք հօր մը։ Տասնամեակներ շարունակ ան թատերական բնագաւառին մէջ գործունէութիւն ծաւալած է, շարժանկարի ոլորտին հետ ալ առընչուելով։
Քանիցս ընտրուած է լաւագոյն դերասանուհի՝ նուաճելով պետական եւ միջազգային դափնիներ։ Արտասահմանի մէջ ալ երկար տասնամեակներ աշխատանք տարած է՝ խաղեր բեմադրելէ սկսեալ, մինչեւ դերասաններ հասցնելը։
Փրոֆեսէօրի կոչում նուաճած է Եըլտըզ Քենթէր, որ 37 տարիէ ի վեր կը հասցնէր դերասաններ։
Իր եղբայրը՝ Միւշֆիք Քենթէր նոյնպէս յայտնի դերասան մըն էր։
Մահացած է թոքերու անհանգստութեան հետեւանքով[7]։