Եուրի Սարդարով անգլերէն՝ Yuri Sardarov | |
---|---|
Ծնած է | 28 Յունուար 1988 (37 տարեկան) |
Ծննդավայր | Պաքու, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն |
![]() |
Ուսումնավայր | Միշիկընի Համալսարան, և Glenbrook North High School? |
Մասնագիտութիւն | թատրոնի դերասան, շարժապատկերի դերասան, հեռատեսիլի դերասան և ժապաւէն արտադրող |
Եուրի Սարդարով (անգլ.՝ Yuri Sardarov կամ Yuriy Sardarov, 28 Յունուար 1988, Պաքու, Խորհրդային Միութիւն) Ամերիկացի դերասան եւ արտադրիչ է: Ան նաեւ թատերական ներկայացումներու դերասան է: [1] Ան գլխաւոր դեր ստանցնած է Chicago Fire հեռուստաշարին մէջ, մինչեւ իր կերպարին մահը երրորդ եղանակին մէջ:[2][3][4]
Սարդարով կէս հայ է, կէս վրացի: Ան գաղթած է ԱՄՆ երկու տարեկանին:[5][6] Ծնողքը երաժիշտներ էին:[6] Ան մեծ հօր անունը ստացած է, որուն հետ Եուրին շատ մօտ եղած է եւ ունի նմանատիպ կիւրեղագիր թաթուներ:[6] Ունի եղբայր մը, Նիք, որ իրմէ 11 տարի փոքր է:[6] Սարդարով Կլէնպրուք Հիւսիսային Երկրորդական Վարժարանը յաճախած է, Շիքակոյի մօտ եւ աւարտեց 2006 թուականին:[7] Թատերական դերասանութեան պսակային վկայականը կը ստանայ Միշիկընի Համալսարանէն: