Գիւղ
Թրիզինա
Τροιζήνα
Թրիզինա
Երկիր
հիւսիս-արեւելեան Պելոպոնես , Յունաստան Տարածութիւն
40,597 քմ² ԲԾՄ
64 մեթր Բնակչութիւն
673 մարդ (2011) Հեռախօսային ցուցանիշ
2298 Փոստային ցուցանիշ
180 20 Պաշտօնական կայքէջ
web.archive.org/web/2006…
Թրիզինա (յուն․ ՝ Τροιζήνα, Τροιζήν)․ Ատիկէ նահանգ, հիւսիս-արեւելեան Պելոպոնես , Յունաստան ։ Եղած է հնադարեան քաղաք, այժմ՝ գիւղ, վարչականօրէն կը պատկանի Թրիզինիա-Մեթանա քաղաքապետութեան Թրիզինա համայնքին։ Կը հաշուէ 673 բնակիչ, ըստ 2011-ի մարդահամարի։
Թրիզինա եղած է հնադարեան քաղաք։ Իբրեւ առաջին թագաւոր կը նշուի Օրոս։ Ըստ առասպելին, անունը առած է Փելոփասի 25 զաւակներէն մէկուն անունէն՝ Թրիզինայէն, երբ Փիթէաս (Փելոփասին զաւակներէն) կը թագաւորէր։ Փիթէասի դուստրը Էթրան էր, Թիսէասին մայրը։
Թրիզինա եւ մնացեալ Արղոլիքի թերակղզին կ՛իշխեն Դորեացիները։ Բնակիչներէն շատեր կ՛արտագաղթեն եւ կը հիմնեն Ալիքարնասոս (Փոքր Ասիոյ արեւմտեան ծովափներ) եւ Քալաւրիայի Դաշնաժողովին պատկանող Թրիզինա գաղթօճախները (Իտալիոյ հարաւը, Մեծ Յունաստան Magna Graecia )։
Ձախին՝ Թրիզինա-Ղալաթաս եւ աջին՝ Փորոս կղզին
Թրիզինա Պելոպոնեսի առաջին քաղաքներէն եղած է որ Խաչակիրները կը գրաւեն։ ԺԳ․ դարուն Բիւզանդացիներուն ձեռքը կ՛անցնի, իսկ 1484 - 1715 Վենետիկցիները կ՛իշխեն։
Յունական 1821-ի Ապստամբութեան շրջանին, Թրիզինա տեղի կ՛ունենայ Գ․ Ազգային ժողովը (1827 ), ուր Իոանիս Քափոտիսթրիաս կ՛ընտրուի Յունաստանի կառավարիչ։
ԻԱ․ դարուն, Թրիզինա բարգաւաճ գիւղ մըն է՝ կապ-կանաչ բլուր մը անհամար լիմոնի եւ նարինջի ծառերով եւ բազմաթիւ հնաբանական վայրերով, իսկ անոր ծովեզերեայ շրջանը, որ նաեւ կեդրոնն է Թրիզինա քաղաքապետութեան՝ Ղալաթաս (2 195 բնակիչ), կը գտնուի Փորոս կղզիին դիմացը, հազիւ 400 մ․ հեռու։
Փորոսի բլուրէն նկարուած․ դիմացը՝ Թրիզինա
Թրիզինա․ Աքրոփոլիսի վայրէն նկարուած
Թրիզինա․ Էրմիս աստուծոյ արձանը։ Կը հիւրասիրուի
Աթէնքի Հնաբանական Ազգային թանգարանը
Թրիզինա․
Թիսէասի պալատի աւերակները (վերաշինութեան փորձ եղած է հելենիստական շրջանին)
Թրիզինա․
Թիսէասի պալատին մուտքը
Թրիզինայի դրամ Ք․Ա․ 325-300․ կը պատկերացնէ Աթինա աստուածուհիին դիմանկարը
Թրիզինա, հնաբանական վայր․ Ասքլիփիոն
Թրիզինա, հնաբանական վայր․Փալեսթրա եւ Ասքլիփիոն
Թրիզինա, հնագիտական վայր․ Ասքլիփիոն
Թրիզինա, հնագիտական վայր․ Ասքլիփիոն
Թրիզինա․ Էփիսքոփի եկեղեցուոյ (նախաբիւզանդական շրջան) աւերակները
Թրիզինա․ Էփիսքոփի եկեղեցուոյ աւերակները եւ ԱՔսքլիփիոն
Թրիզինա, հնագիտական վայր․ Իփոլիթիսի տաճարին աւերակներն ու դամբանը
Թրիզինա․ հին պարսիպներու աւերակները
թրիզինա- Հռոմէական դամբան
Թրիզինա․ Աքրոփոլիսի աւերակները
Թրիզինայի հին թատրոնէն․ Կորնթեան ոճի սիւնի գլուխ
Էհիլաոսի պատուոյ աստիճանի կարգումը․ Փորոսի հնաբանական թանգարան
Թրիզինա․ կնոջ դամբանի սիւն
Թրիզինա․ Երկրաչափական դարաշրջանի
ամֆորէա (Ք․Ա․8-րդ դար)
Ք․Ա․ 6-րդ դար
Ք․Ա․ 2-րդ հազարամեակ -
Միկինեան ժամանակաշրջան
Թրիզինա․ հնադարեան արեւաժամացոյց
Թրիզինայի Աքրոփոլիս․ Աֆրոտիթի Աքրէայի տաճարի աւերակներէն, Ք․Ա․ 570
Թրիզինայի Աքրոփոլիս․ Աֆրոտիթի Աքրէայի տաճարի աւերակներէն, Ք․Ա․ 570
Թրիզինայի Աքրոփոլիս․ Աֆրոտիթի Աքրէայի տաճարի աւերակներէն, Ք․Ա․ 570
Թրիզինայի Աքրոփոլիս․ Աֆրոտիթի Աքրէայի տաճարի աւերակներէն, Ք․Ա․ 570
Թրիզինայի Աքրոփոլիս․ Աֆրոտիթի Աքրէայի տաճարի աւերակներէն, Ք․Ա․ 570
[1] [2] [3] [4] [5] [6]
↑ Թրիզինան 1821-էն առաջ(յունարէն) ,3-8-2012
↑ «Թրիզինա-Մեթանա քաղաքապետութիւն(յունարէն) » ։ արխիւացուած է բնօրինակէն -էն՝ 2022-08-03-ին։ արտագրուած է՝ 2022-07-18
↑ «Յունաստանի 2011-ի մարդահամար(յունարէն) » ։ արխիւացուած է բնօրինակէն -էն՝ 2020-12-07-ին։ արտագրուած է՝ 2022-07-18
↑ Թրիզինա. Գ․ Ազգային ժողովը (1827)(յունարէն)
↑ թրիզինայի պատմութիւնը, 24-9-2015(յունարէն)
↑ Զբօսաշրջիկութիւն․ հին Թրիզինա(յունարէն)