Ժան էքարը ծնած է 4 փետրուար 1848-ին, Թուլոնի մէջ։ Հայրը, որ հանրապետական էր, սեն-սիմոնական եւ յուլիսեան միապետութեան տարիներուն ընդդիմադիր թերթեր կը խմբագրէր, մահացեր է, երբ տղան եղեր է հինգ տարեկան[10]։ Ժանը լաւ կրթութիւն ստացեր է. ուսանած է Մաքոն քաղաքի Լամարթինի անուան լիցեյի մէջ, ապա՝ Նիմի լիցէը, որմէ յետոյ իրաւունք ուսումնասիրեր է Էքս ան Փրովանսի մէջ։ 1868 թուականին եկեր է Փարիզ, լոյս ընծայեր է իր բանաստեղծութիւններու առաջին ժողովածուն՝ Jeunes Croyances-ը («Պատանեկան հաւատալիքներ»-ը), ուր իր յարգանքի տուրքը մատուցեր Լամարթինին[11]։ Գիրքը ջերմօրէն ընդունուեր ընթերցողներու ու գրաքննադատութեան կողմէն եւ հեղինակի առջեւ դռները բացեր է դէպի մայրաքաղաքի Փառնասեան շրջաններ։
1869-ին ան հրատարակեր է իր բանաստեղծական երկրորդ ժողովածուն՝ Parnasse Contemporain խորագրով[12]։ 1870-ին Մարսէյլի թատրոնի մէջ բեմադրուեր է իր հեղինակած թատերգութիւնը։
Ֆրանս-փրուսական պատերազմէն յետոյ Էքարը մասնակցեր է գրական-արուեստագիտական La Renaissance ամսագրի հիմնադրմանը[13]։ 1874-ին լոյս ընծայեր է Poèmes de Provence ժողովածուն, որու շնորհիւ հռչակուեր է Ֆրանսայի այդ պատմական երկրամասի՝ Փրովանսի երգիչ։ 1876-ին հրատարակեր է Parnasse Contemporain խորագիրրը կրող երրորդ ժողովածուն։
Տաղանդաւոր բանաստեղծի՝ անոր նուաճած համբաւին 1908 թուականին գումարուեր է ոչ պակաս շնորհալի արձակագիրի հռչակը. լոյս տեսեր է Maurin des Maures վէպը։ Ատոր յաջորդած L'illustre Maurin-ը ամրապնդեր է իր համբաւը որպէս վարպետ արձակագիր։ Ընդհանրացնելով՝ կարելի է եզրահանգել, որ Էքարի ստեղծագործական ներշնչանքի ակունքը մանկութեան յուշերն ու տպաւորութիւններն են[14]։ Paris-Parisian պարբերականը 1899 թուականին լոյս տեսած գրախօսականի մը մէջ անոր ստեղծագործութեան առաւել բնութագրական յատկանիշը համարեր է «հարաւային ռոմանտիզմը»[15]։
Ժան էքարը 1894 թուականին ընտրուեր է Գրիչի մարդկանց ընկերութեան նախագահ, 1909-ին՝ Ֆրանսական ակադեմիայի անդամ, 1920 թուականին՝ Solliès-ville-ի քաղաքապետ։
Մահացեր է 1921 թուականի 13 Մայիսին, Փարիզի 7-րդ շրջանի «Ուտինո» հիւանդանոցին մէջ[16]։ Յուղարկաւորուեր է Թուլոնի քաղաքային գերեզմանատանը[17]։
Լէոն Տոտէն կը վկայէ, որ Ժան Էքարն օժտուած էր ասմունքելու զարմանալի տաղանդով եւ մինչեւ անգամ միջակ բանաստեղծութիւնն այնպէս կ'արտասանէր, որ գլուխգործոցի տպաւորութիւն կը ձգէր:[18]։ Արթիւր Ռեմպոյին այդ բնաւ հաճելի չէր, եւ ան նման դէպքերուն չէր վարաներ ամէն անգամ արտայայտելու իր դժգոհութիւնը[19]։ Հակառակակ անոր, որ Էքարը Ռեմպոյին նուիրած է իր լաւագոյն բանաստեղծութիւններէն մէկը՝ Les Effarés-ը[20]։
Թուլոնի երկաթուղային կայարանի քով գտնուող հին շէնքը, ուր ժամանակ մը ապրեր է Ժան Էքարը, վերածուեր է իրեն նուիրուած թանգարանի[21]
Բանաստեղծի տունը Թուլոնի մերձակայքը գտնուող Solliès-Ville-ում[22]
Pierre Puget, 1873, L. Laurent, Toulon (médaille d'or au concours de poésie de Toulon)
Poèmes de Provence, 1874, Alphonse Lemerre - couronné par l'Académie française
La Chanson de l'enfant, 1876, Fischbacher - couronné par l'Académie française
Le Petit Peuple, 1879, Cayer
Les Poèmes de Provence ; les cigales, 1878
Miette et Noré, idylle provençale, 1880, Charpentier
Lamartine, 1883, Ollendorff
Le Dieu dans l’homme, 1885, Ollendorff
L'Éternel Cantique, 1885, Fischbacher
Maternités, 1886
Le Livre des petits, 1886, Delagrave
Le Livre d’heures de l'amour, 1887, Alphonse Lemerre
Jésus, 1896, Flammarion
Sauveteurs, 1898, Mouillet
Italie et France (vers), 1903, Crété
Hollande, Algérie (poèmes et prose), 1913, Flammarion
Le Témoin, 1914 - 1916, Flammarion
Le Jardin des enfants, 1914, Flammarion
La Légende du Chevrier, (adaptation musicale de Emile Dens), 1914, J. Poulalion
Le Sang du sacrifice, 1917, Flammarion
[[Պատկեր:Henri_Fantin-Latour_005.jpg|thumb|Ֆրանսացի նկարիչ Անրի Ֆանթեն-Լաթուրի Un coin de table նկարի մէջ պատկերուած են բանաստեղծներ Ժան Էքարը Արտյուր Ռեմպոն եւ Պոլ Վեռլենը
↑Victor Duclos, Jean Aicard : Simple notice sur sa vie et ses écrits, éditions L. Duc, 1894.
↑Constantin Lecigne, Jean Aicard, Éditions Sueur-Charruey, 1901.
↑Violette Bouyer-Karr, Jean Aicard, Éditions du Var, 1921.
↑Tony Marmottans, Jean Aicard, du poème au roman, éditions Université de Toulon et du Var, 2000.
↑|langue=|auteur1=|prénom1=Nieres-Chevrel, Isabelle, 1941-|nom1=...|prénom2=Perrot, Jean, 1937-|nom2=...|titre=Dictionnaire du livre de jeunesse : la littérature d'enfance et de jeunesse en France|passage=12|lieu=|éditeur=Electre-Ed. du Cercle de la Librairie|date=DL 2013|pages totales=|isbn=9782765414018|isbn2=2765414017|oclc=862208705|lire en ligne=https://www.worldcat.org/oclc/862208705%7Cconsulté le=2019-02-05}}
↑Cet épisode est discuté par Daniel A. De Graaf dans Arthur Rimbaud : sa vie, son œuvre, publié par L'Harmattan en 2005, 2-7475-8303-1, p. 93-94. Voir ici.
↑«Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2010-02-02-ին։ արտագրուած է՝ 2020-02-10More than one of |archiveurl= եւ |archive-url= specified (օգնութիուն); More than one of |archivedate= եւ |archive-date= specified (օգնութիուն); More than one of |deadurl= եւ |dead-url= specified (օգնութիուն)