Ժերար Տէտէեան ֆրանսերէն՝ Gérard Dédéyan[1] | |
---|---|
Ծնած է | 4 Փետրուար 1942[2][3][1] (82 տարեկան) |
Ծննդավայր | Նանթ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսա |
Քաղաքացիութիւն | Ֆրանսա[1] |
Ուսումնավայր | Փարիզի Սորպոնի համալսարան[4][4] |
Մասնագիտութիւն | հայագէտ, պատմաբան, բանասէր, համալսարանի դասախօս |
Աշխատավայր | Մոնպելիե III - Պոլ Վալերիի անվան համալսարան?[1] |
Անդամութիւն | Montpellier Academy of Sciences and Letters?[1][5], Արտաքին գիտությունների ակադեմիա? եւ Centre d'études médiévales de Montpellier? |
Ծնողներ | հայր՝ Շառլ Տէտէեան |
Երեխաներ | Marina Dédéyan? |
Ժերար Շառլ Տէտէեան (4 Փետրուար 1942[2][3][1], Նանթ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսա), հայ բանասէր, պատմաբան։ Գիտութեան դոկտոր՝ պատմութեան գծով (1990), փրոֆէսոր (1991)։ ՀՀ ԳԱԱ արտասահմանեան անդամ (2004)։
Հայազգի ֆրանսացի գրականագէտ Շառլ Տէտէեանի որդին է։
1962-1966 թուականներուն ուսանած է Փարիզի էգոլ Նորմալ Սիւբերիորի, Սորպոնի (դասական լեզուներ եւ գրականութիւն) եւ Արեւելեան լեզուներու ազգային դպրոցի (հայերէնը՝ Ֆէյտիի ղեկավարութեամբ) բարձրագոյն ուսումնական հաստատութիւններու մէջ։ 1969 թուականէն սկսեալ Մոնբելիէի Փոլ Վալերի համալսարանին մէջ դասաւանդած է ընդհանուր պատմութիւն (միջնադար)։ 1994 թուականէն Երեւանի պետական համալսարանի պատուաւոր դոկտոր է, 1966 թուականէն՝ Մոնբելիէի գիտութեան եւ գրականութեան ակադեմիայի անդամ։
Գիտական ուսումնասիրութիւնները կը վերաբերին միջնադարեան Հայաստանի, մասնաւորապէս հայ-բիւզանդական յարաբերութիւններու պատմութեան։ Ֆրանսերէնի թարգմանած է եւ ընդարձակ յառաջաբանով ու ծանօթագրութիւններով հրատարակած Սմբատ Սպարապետի «Տարեգիրքը» (1980 թ)։ Համահեղինակ է «Հայոց պատմութիւն» (1982 թ, ֆրանսերէն) գրքի։ Բազմաթիւ առիթներով այցելած է Խորհրդային Հայաստան[6]։