Իւան Ղալամեան | |
---|---|
Ծնած է | 23 Յունուար 1903[1] |
Ծննդավայր | Թաւրիզ, Իրան[2] |
Մահացած է | 14 Ապրիլ 1981[1] (78 տարեկանին) |
Մահուան վայր | Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[2] |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() |
Ազգութիւն | Հայ[3] |
Ուսումնավայր | Ռուսաստանի թատերական արուեստի համալսարան |
Տեսակ | դասական երաժշտութիւն |
Մասնագիտութիւն | ջութակահար և երաժշտութեան ուսուցիչ |
Աշխատավայր | Conservatoire Rachmaninoff?, Քերտիսի անվան երաժշտական ինստիտուտ? և Ճուլիարտ Վարժարան[3] |
Անդամութիւն | Երաժշտության թագավորական ակադեմիա? |
Իւան Ղալամեան (23 Յունուար 1903[1], Թաւրիզ, Իրան[2] - 14 Ապրիլ 1981[1], Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[2]), իրանահայ ջութակահար։
Ծնած է Թաւրիզ։ Ան մանուկ հասակին իր ծնողներուն հետ տեղափոխուած է Մոսկուա, ուր փոքր տարիքէն սկսած է ջութակ նուագել։
Աւարտելէ ետք ֆիլհարմոնիք ընկերութեան ուսումնարանը, ընդունուած է աշխատելու «Պոլշոյ» Մեծ Թատրոնի նուագախումբին հետ, նուագելով առաջին ջութակներուն խումբին մէջ։ 1924-ին Ֆրանսա մեկնած է, ուր շարունակած է ուսումը Փարիզի «Էքոլ Նորմալ տը Միւզիք» դպրոցին մէջ եւ աւարտելով այս դպրոցը սկսած է զբաղիլ մանկավարժութեամբ։
1939-ին Ղալամեան անցած է Ամերիկա, ուր եւ դասաւանդած է։ 1944-էն ետք փրոֆէսօրի պաշտօնով ջութակ դասաւանդած է Նիւ Եորքի Ճուլիարտ երաժշտական դպրոցին մէջ, ապա՝ նաեւ ֆիլատելֆիոյ Քուրթիսի անուան հիմնարկի մէջ։ 1957-ին շնորհուած է արուեստագիտութեան դոկտորի աստիճան։
Ղալամեանի անունը մեծ համբաւ ունի Ի. դարու ջութակահարներու համաշխարհային պատմութեան մէջ[4]։
Ղալաման հեղինակ է երկու հիմնարար մեթոտական գիրքերու՝ «Ջութակի նուագի եւ դասաւանդման սկզբունքները» եւ «Ժամանակակից ջութակի թեքնիքը»