Կալակեյտո (ֆին.՝ kalakeitto) | |
---|---|
![]() | |
Karelian cuisine? եւ Ֆիննական խոհանոց? | |
Ենթատեսակ | ձկնային ուտեստ? եւ ձկնապուր? |
Առաջացման երկիր |
![]() |
Բաղադրամասեր | |
Հիմնական |
ձուկ |
Կալակեյտօ (ֆիններէն՝ ֆին.՝ kalakeitto), ֆիննական ազգային ուտեստ, ֆիննական աւանդական ապուր։ Սովորական կալակեյտոն կը պատրաստուի սպիտակ, ոսկորները հանուած ձուկով։ Սակայն կայ նաեւ կալակեյտոյի տօնական ձեւը, որ կը կոչուի լոխիկեյտօ։ Անիկա իր մէջ կը պարունակէ սալմոն եւ այն ժամանակ կաթի փոխարէն կ'օգտագործուի սեր։ Ապուրի պատրաստութիւնը բաւական հեշտ է։ Արգանակի մէջ մորթով, գլուխով եւ լողակներով խաշած ձուկին կ'աւելցնեն գետնախնձոր եւ ձուկի ֆիլէ եւ պատրաստութեան ընթացքին կ'աւելցնեն կաթ եւ սեր։ Կալակեյտոն աւանդաբար կը պատրաստուի թուջէ կաթսայով եւ ջեռոցի մէջ։ Կ'օգտագործուի միայն պատրաստութենէն 1 օր անց[1]։