Համպուրկի Արուեստի եւ Տիզայնի Թանգարան | |
---|---|
| |
Տեսակ | Պատկերասրահ եւ թանգարանի շենք?[1] |
Երկիր | Գերմանիա[2] |
Տեղագրութիւն | Համբուրգ Միտտե?[3] |
Վայր | Սուրբ Գևորգ?[3] եւ Սթայնթոր? |
Կազմուած է | Համբուրգի արվեստի և արհեստների թանգարանի գրադարան? եւ Easter carpet? |
Հասցէ | Steintorplatz |
Հիմնադրուած է | 1868 |
Այցելուներ | 241 000 |
Տնօրէն | Տուլգա Բեյերլե?[4] |
53°33′04″N 10°00′34″E / 53.551111°N 10.009444°E | |
Կայքէջ | mkg-hamburg.de |
Համպուրկի Արուեստի եւ Տիզայնի Թանգարան (գերմաներէն՝ Museum für Kunst und Gewerbe Hamburg), գեղարուեստի, կիրառական եւ զարդական արուեստի թանգարան Գերմանիոյ Համպուրկ քաղաքին մէջ։ Այն կը գտնուի քաղաքին կեդրոնը՝ Hauptbahnhof-ի (գլխաւոր կայարանի) մօտակայքը:
Թանգարանը հիմնադրուած է 1874-ին, Լոնտոնի Վիքթորիայ եւ Ալպերթ թանգարանին, Վիեննայի Կիրառական Արուեստի Թանգարանին եւ Պերլինի Զարդարուեստի Թանգարանի օրինակով: 1877-ին, թանգարանը տեղափոխուած է իր ներկայի վայրը՝ 1873-1975-ականներուն կառուցուած Շտայնտորպլացի մէջ գտնուող շէնքը[5]:
1919-1933-ականներուն տնօրէն Մաքս Սաուերլանտթի ղեկավարութեամբ թանգարանը ձեռք բերած է Էքսպրեսիոնիստական ստեղծագործութիւններու մեծ հաւաքածոյ[6]: 1933-էն ետք, «այլասերած արուեստի» դէմ նացիական արշաւը հանգեցուց բազմաթիւ ժամանակակից ստեղծագործութիւններու կորուստին, ինչպէս նաեւ Սաուերլանտթի բռնի հեռացման: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքին՝ 1943-ին, շէնքը մասամբ աւերուեցաւ, իսկ վերակառուցումը աւարտեցաւ 1959-ին[5]: Շէնքն կեդրոնական առանցքը նախագծած է Հարոլտ Հարտոկ։
Թանգարանին հաւաքածոները[7][8]՝
|