Բնակավայր | |
---|---|
Մանդրաքի, Նիսիրոս | |
Μανδράκι Νισύρου | |
![]() Մանդրաքի, Նիսիրոս | |
Երկիր | Յունաստան, էգէական ծով |
Շրջան | Տոտեքանիսա |
Բնակչութիւն |
784 մարդ (2021), 667 մարդ (2001), 684 մարդ (1991), 660 մարդ (2011), 1235 մարդ (1951)[1] |
Փոստային ցուցանիշ | 853 03 |
Մանդրաքի, Նիսիրոս (յուն․՝ Μανδράκι Νισύρου), ծովափնեայ բնակավայր, Նիսիրոս, Տոտեքանիսա, Էգէական ծով, Յունաստան։
Մանդրաքի Նիսիրոս կղզիին մայրաքաղաքն է։ Կարեւոր աշխարհագրական դիրքով։
Ասպնջական Ասպետներու Ordo Hospitalis Sancti Johannis իշխանութեան (Ռոտոս կղզի) օրերուն կառուցուած է բերդ մը, որպէսզի հսկէ Նիսիրոսին շրջակայքը։
Նոր-դասական ժամանակաշրջանին, լերան վրայ կառուցուած է սեւ որձաքարէ բարձր պարիսպներով բերդ մը, ուր յայտնաբերուած են հարուստ իրերով դամբաններ՝ պատկերիկներ, դրամներ եւ մեծ կառասներ։