Յակոբ Կոջոյեան | |
---|---|
| |
Ծնած է | 1 (13) Դեկտեմբեր 1883[1][2] |
Ծննդավայր | Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[3][1][2] |
Մահացած է | 24 Ապրիլ 1959[3][1][2] (75 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[3][1][2] |
Ազգութիւն | Հայ[1] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Կրթութիւն | Միւնիխի Գեղարուեստի Ակադեմիա |
Մասնագիտութիւն | գեղանկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Սասունցի Դաւիթ |
Աշակերտներ | Աշոտ Մամաջանեան եւ Կարապետ Տիատուրեան |
Պարգեւներ | Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ[1] Աշխատանքային Կարմիր դրօշի շքանշան «Կովկասի պաշտպանութեան համար» մետալ «1941-1945-ականներու Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնուէր աշխատանքի համար» մետալ և Աշխատանքային Կարմիր դրօշի շքանշան |
Յակոբ Կոջոյեան Ուիքիդարանին մէջ | |
Hakob Kojoyan Ուիքիպահեստին մէջ |
Յակոբ Կարապետ Կոջոյեան (1 (13) Դեկտեմբեր 1883[1][2], Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[3][1][2] - 24 Ապրիլ 1959[3][1][2], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[3][1][2]), հայ նկարիչ, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, գեղարուեստի եւ կրաֆիկայի վարպետ[4]։
Յակոբ Կոջոյեանի ստեղծագործութիւններուն մէջ առկայ է թեմատիկ, ժանրային ու տեխնիկական հնարներու բազմազանութիւնը՝ գիրքերու ձեւաւորում, թեմատիկ պատկերներ, բնանկարներ, զարդական մոթիւներով երկեր, կիրառական գծագրութիւններ: Բազմազան է կերպարուեստի ոճաձեւաբանական հնարներու անոր տեխնիկան՝ իւղաներկ, խառնութիւնը, ջրաներկ, գուաշ, մոմաներկ եւ փորագրութիւն:
Ճարտարապետ Կարօ Հալաբեանի եւ նկարիչ Սեդրակ Առաքելեանի հետ Կոջոյեանը աշխատած է ռուսաստանեան հեռագրական գործակալութեան հայկական բաժանմունքի (ԱրմԿաւՌՕՍՏԱ) արուեստանոցին մէջ, թողարկած շարժական որմնազդներ եւ ծաղրանկարներ։
1923-ին նկարիչի աշխատանքը Մոսկուայի մէջ արժանացած է առաջին կարգի տիպլոմի։
1924-1930-ականներուն Կոջոյեանը ԵՊՀ տեխնիկական ֆակուլտետին մէջ դասաւանդած է նկարչութիւն, իսկ 1930-էն շարունակած է աշխատանքը նորաստեղծ ԵՐՊԻ-ի մէջ։
Յայտնի է «Սասնայ Ծռեր» ժողովրդական վիպերգութեան նկարազարդմամբ, 1920-ականներու արեւելեան մոթիւներով գրուած շարք մը աշխատանքներով («Ճաշարան Թաւրիզում», «Փողոց Թաւրիզում» եւ այլն)։
Յակոբ Կոջոյեանը ժամանակակից հայկական գրքային կրաֆիկայի հիմնադիրն է։ Բազմազան են նկարիչի հաստոցային կրաֆիկայի ոչ միայն թեմաներն ու ոճը, այլեւ արտայայտչամիջոցները[5]։
1925-ին նկարազարդած է Ստեփան Զօրեանի «Հազարան բլբուլ» հեքիաթը, առաջին մանկական պատկերազարդ հրատարակութիւնները՝ Յովհաննէս Թումանեանի «Գիքորը» եւ «Տէրն ու ծառան», 1933-ին՝ Եղիշէ Չարենցի «Գիրք ճանապարհին» ու Ակսել Բակունցի «Սեւ ցելերի սերմնացանը», 1934-ին՝ Մաքսիմ Կորքիի «Բանաստեղծութիւններ եւ լեգենդներ» ժողովածուն եւ այլն։ 1941-ին ան ստեղծած է Հ. Ստեփանեանի «Սասունցի Դաւիթ» օփերայի տեսարաններու նախագիծերը, 1945-ին նկարազարդած՝ Սայաթ Նովայի «Խաղեր»ու ժողովածուն։
Յակոբ Կոջոյեանը ճարտարապետ Ալեքսանդր Թամանեանի հետ միասին Հայաստանի Հանրապետութեան զինանշանի (հաստատուած Յուլիս 1920-ին ՀՀ կառավարութեան կողմէ) հեղինակն է[6]։
Կոջոյեանի վերջին տարիներու լաւագոյն ստեղծագործութիւններէն են Յովհաննէս Թումանեանի «Փարվանա» լեգենդի նկարազարդումները։