Ռիթա Սարգսեան | |
---|---|
![]() | |
Ծննդեան անուն | հայ.՝ Ռիտա Դադայան |
Ծնած է | 6 Մարտ 1962 |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 20 Նոյեմբեր 2020 (58 տարեկանին) |
Մահուան վայր | Գերմանիա[1] |
Քաղաքացիութիւն |
![]() |
Ազգութիւն | Հայ |
Մայրենի լեզու | հայերէն |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ և երաժշտութեան ուսուցիչ |
Վարած պաշտօններ | Հայաստանի առաջին տիկին? |
Ամուսին | Սերժ Սարգսյան |
Կայքէջ | president.am/en/r…(հայ.)(ռուս.)(անգլերէն) |
Ռիթա Ալեքսանդրի Սարգսեան (օրիորդական մականունը՝ Դադայեան, 6 Մարտ 1962, Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Ազրպէյճանական ԽՍՀ, ԽՍՀՄ - 20 Նոյեմբեր 2020), Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսեանի կինը։
Ծնած է 6 Մարտ1962-ին, Ստեփանակերտ քաղաքին մէջ։
Աւարտած է Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անուան 3-րդ միջնակարգ դպրոցը՝ ստանալով երաժշտական կրթութիւն։
Որոշ ժամանակ աշխատած է մանկապարտէզի մէջ որպէս երաժշտութեան ուսուցչուհի։ Ստեփանակերտէն Երեւան տեղափոխուելէն ետք չէ աշխատած։
Ռիթա Սարգսեանը ամուսնացած էր Սերժ Սարգսեանի հետ եւ ունէր երկու դուստր եւ 5 թոռ[2][3][4]:
16 Նոյեմբեր 2020-ին Ռիթա Սարգսեանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխուած էր «Նաիրի» բժշկական կեդրոն: Անոր մօտ ախտորոշուած էր Covid-19[5]: Նոյեմբերի 20-ին երրորդ նախագահի գրասենեակը տեղեկացուց, որ Ռիթա Սարգսեանը մահացած է[6]: