Սահակ Տէր Գաբրիէլեան | |
---|---|
![]() | |
Ծնած է | 15 Փետրուար 1886 |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլ Նահանգ, Ռուսական Կայսրութիւն |
Մահացած է | 19 Օգոստոս 1937[1] (51 տարեկանին) |
Քաղաքացիութիւն |
![]() |
Կրօնք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ, Յեղափոխական |
Վարած պաշտօններ | Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ |
Անդամութիւն | All-Union Society of Old Bolsheviks? |
Կուսակցութիւն | Հայաստանի Կոմունիստական Կուսակցութիւն |
Սահակ Տէր Գաբրիէլեան (15 Փետրուար 1886, Շուշի, Ելիզավետպոլ Նահանգ, Ռուսական Կայսրութիւն - 19 Օգոստոս 1937[1]), հայ խորհրդային քաղաքական, պետական, կուսակցական գործիչ։ ՀԽՍՀ Նախարարներու Խորհուրդի նախագահ (1928-1935)։
Ծնած է Շուշի։ Կանուխէն անդամակցած է համայնավար կուսակցութեան եւ ունեցած է յեղափոխական եռուն գործունէութիւն։
Երկար տարիներ ապրած է Պաքու։ 1920-ին ընտրուած է Յեղկոմի անդամ, ապա Հայաստանի ներկայացուցիչ Մոսկուայի մօտ։ Ստալինեան բռնութիւններու շրջանին ձերբակալուած է ու սպաննուած 19 Օգոստոս 1937-ին[2]։
Ըստ «պաշտօնական ամփոփագրի»՝ 1937 թուականի Օգոստոսին, ըսուած է թէ պատշգամէն վար նետուելով անձնասպան եղած է[3]։