Սահակ Բ․ Մաշալեան | |
---|---|
Ծնած է | 17 Մարտ 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր | Պոլիս, Թուրքիա |
Քաղաքացիութիւն | Թուրքիա |
Մայրենի լեզու | թրքերէն |
Կրօնք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Ուսումնավայր |
Պոլսոյ Համալսարան Լոնտոնի Համալսարան Դուբլինի համալսարան? |
Երկեր/Գլխաւոր գործ | Երկու Ուխտաւոր |
Մասնագիտութիւն | ելեկտրականութեան ճարտարագէտ, Կղերական |
Աշխատավայր |
Սրբոց Թարգմանչաց Վարժարան Սեւանի Վազգէնեան Հոգեւոր դպրանոց Գէորգեան Հոգեւոր Ճեմարան Պոլսոյ Հայոց Պատրիարքութիւն |
Վարած պաշտօններ | Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք? |
Սահակ Մաշալեան (17 Մարտ 1962, Պոլիս, Թուրքիա), Կոստանդնուպոլսոյ Հայոց Պատրիարք ընտրուեցաւ 11 Դեկտեմբեր 2019-ին յաջորդելով պատրիարք Մեսրոպ Բ. Մութաֆեանին որ վախճանած էր յետ երկարատեւ հիւանդութեան 2019-ին։ Ան 85-րդ պատրիարքն է Պոլսոյ Հայոց եւ կը ճանչցուի իբր Սահակ Բ․ Պատրիարք։ Սահակ Ա․ (Ապուչեխցի) Պոլսոյ պատրիարք էր 1707 թուականին։
Սահակ Մաշալեանը ծնած է Ստանպուլի մէջ 17 Մարտ 1962-ին Շահան Մաշալեան անունով, որպէս զաւակը սինոպցի ընտանիքի մը։ Ստանպուլի համալսարանի փիլիսոփայութեան բաժին ուսման շրջանը աւարտելէ ետք, 1989-էն 1994 բարձրագոյն ուսումը շարունակած է Լոնտոնի համալսարանի մէջ։ 1994-1997 վարած է Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան Սրբոց Թարգմանչաց Վարժարանի տեսուչի պաշտօնը, միաժամանակ հոն կրօն դասաւանդելով։ 1997-էն 1999 իր աստուածաբանական կրթութիւնը շարունակած է Տապլինի համալսարանին մէջ, Իրլանտա։
2005 թ. Նոր Կտակարանի ներածութիւն եւ մեկնութիւն, քարոզխօսութիւն և վարդապետական աստուածաբանութիւն դասաւանդած է Մայր Աթոռի Գէորգեան հոգևոր ճեմարանի և Սեւանի Վազգէնեան հոգևոր դպրանոցի մէջ:
2006 թ. ապրիլի 21-ին, Մայր Աթոռի մէջ պաշտպանած է վարդապետական ատենախօսութիւն «Հաւատք և հրաշք» թեմայով և Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցւոյ մէջ, ձեռամբ Գերշ Տ. Շահան արքեպիսկոպոս Սվաճեանի, ստացած է մասնաւոր վարդապետութեան չորս աստիճանները:
2007 - 2010 թթ. եղած է Գէորգեան հոգևոր ճեմարանի տեսուչ:
2008 թ. Ս. Էջմիածնի Մայր Տաճարի մէջ, ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ստացած է եպիսկոպոսական ձեռնադրութիւն և օծում:
Պոլսոյ պատրիարքի տեղապահ էր 4 Յուլիս 2019-էն մինջեւ իր ընտրութիւնը իբր Պոլսոյ Հայոց Պատրիարք[1]։
«Երկու Ուխտաւոր» պատմավէպի հեղինակն է[2]։ Գիրքը նուիրուած է 18-րդ դարու հայ եկեղեցւոյ երկու նշանաւոր դէմքերուն՝ Յովհաննէս Կոլոտ եւ Գրիգոր Շղթայակիր պատրիարքներուն։