Սելեւկեաններու հելլենիստական դինաստիա՝ հիմնած Ալեքսանդր Մակեդոնացիի դիադոքոս Սելեւկոս I Նիկատորի կողմէ։ Սելեւկեաններու պետութիւնը գոյատեւած է մ.թ.ա. 312 մինչեւ մ.թ.ա. 64, ընդհատումներով։ Անիկա մեծ դերակատարութիւն ունեցած է տարածաշրջանին մէջ, Ալեքսանդր Մակեդոնացիի մահէն յետոյ, ունեցած է հզօր պետականութիւն, ժամանակաւորապէս իր իշխանութիւնը հաստատած է Հայաստանի մէջ։ Մ.թ.ա. 84-ին Սելեւկեաններու պետութիւնը գրաւած է Տիգրան Բ. Մեծը։ Հայ-հռոմէական պատերազմի ժամանակ (մ.թ.ա. 69-մ.թ.ա. 66) հռոմէական զօրավար Լուկուլլոսը Սելեւկեաններու գահը յանձնած է Սելեւկեաններու շառաւիղ Անտիոքոս XIII Ասիացիին, սակայն Տիգրան Բ. Մեծը պահպանած է իր գերիշխանութիւնը։ Մ.թ.ա. 64-ին հռոմէական զօրավար Պոմպէոսը վերացուցած է Սելեւկեաններու թագաւորութիւնը։
Ահա Սելեւկեանների գահացուցակը.
Անտիոքոս I Սոտեր մ.թ.ա. 281-մ.թ.ա. 261
Անտիոքոս II Թէոս մ.թ.ա. 261-մ.թ.ա. 246
Սելեւկոս II Կալլինիկոս մ.թ.ա. 246-մ.թ.ա. 226
Սելեւկոս III Սոտեր մ.թ.ա. 226-մ.թ.ա. 223
Անտիոքոս III Մեծ մ.թ.ա. 223-մ.թ.ա. 187
Սելեւկոս IV Փիլոպատոր մ.թ.ա. 187-մ.թ.ա. 175
Անտիոքոս IV Եպիփանես մ.թ.ա. 175-մ.թ.ա. 164
Անտիոքոս V Եվպատոր մ.թ.ա. 164-մ.թ.ա. 162
Դեմենտիոս I Սոտեր մ.թ.ա. 162-մ.թ.ա. 150
Ալեքսանդր մ.թ.ա. 150-մ.թ.ա. 145
Դեմետրիոս II Նիկատոր մ.թ.ա. 145-մ.թ.ա. 138
Անտիոքոս VI Եպիփանես մ.թ.ա. 145-մ.թ.ա. 141
Անտիոքոս VII մ.թ.ա. 138-մ.թ.ա. 129
Դեմետրիոս II Նիկատոր մ.թ.ա. 129-մ.թ.ա. 125 (երկրորդ անգամ)
Սելեւկոս V մ.թ.ա. 125
Անտիոքոս VIII Գրյուպոս մ.թ.ա. 125-մ.թ.ա. 96
Անտիոքոս IX Կյուզիկեցի մ.թ.ա. 115-մ.թ.ա. 95
Դեմետրիոս III մ.թ.ա. 96-մ.թ.ա. 88
Սելեւկոս VI մ.թ.ա. 96-մ.թ.ա. 95
Անտիոքոս X Եվսեբես մ.թ.ա. 95-մ.թ.ա. 92
Անտիոքոս XI մ.թ.ա. 93
Փիլիպպոս I մ.թ.ա. 93-մ.թ.ա. 84
Անտիոքոս XII Փիլադելփոս մ.թ.ա. 87-մ.թ.ա. 84[1]