Սիմոն Փայասլեան | |
---|---|
Ծնած է | 1950[1] |
Ծննդավայր | Հալէպ, Սուրիա |
Քաղաքացիութիւն |
![]() |
Ուսումնավայր | Ուէյն Սթէյթ Համալսարան և Քալիֆորնիա Համալսարան (Լոս Անճելըս) |
Մասնագիտութիւն | գրագէտ և պատմաբան |
Աշխատավայր | Պոսթընի համալսարան, Քլարք համալսարան և Պոսթընի համալսարան[2] |
Սիմոն Փայասլեան (ծնած 1950 թուականին, Հալէպ, Սուրիա), Ամերիկահայ հնագէտ, գրագէտ եւ խմբագիր մըն է որ Պոսթըն Համալսարանի Հայագիտութեան Չարլզ Ք. եւ Էլիզապէթ Մ. Քէնոսեանի ատենապետն է 2007 թուականէն ի վեր: 2002 թուականէն 2007 ան ատենապետն էր Հայոց Ցեղասպանագիտութեան եւ Արդի Հայ Պատմութեան Գալուստեան բաժանմունքի, Քլարք Համալսարանէն ներս:[3][4]
Փայասլեան Զարեհ Ա. Կաթողիկոսին եղբօրորդին է: Իր առաջնի Դոկտորայի վկայականը ստացած է Քաղաքական Գիտութեան ոլորտին մէջ Ուէյն Սթէյթ Համալսարանէն ներս, որմէ ետք ստացած է երկրորդ Դոկտորայի վկայականը Քալիֆորնիոյ Համալսարան, Լոս Անճելըսէն, Ռիչըրտ Յովհաննիսեանի հովանիին տակ, եւ իր թեզը վերնագրուած էր՝ «United States Policy toward the Armenian Question and the Armenian Genocide»:[5]