Սիրին Ապտլ Նուր արաբերէն՝ سيرين عبد النور | |
---|---|
| |
Ծնած է | 21 Փետրուար 1977 |
Ծննդավայր | Պէյրութ, Լիբանան |
Քաղաքացիութիւն | Լիբանան |
Ազգութիւն | Լիբանանցի |
Մայրենի լեզու | Արաբերէն |
Կրօնք | քրիստոնէութիւն[1] |
Տեսակ | Արաբական Երաժշտութիւն |
Մասնագիտութիւն | դերասանուհի, երգչուհի, հագուստ ցուցադրող |
Ամուսին | Ֆարիտ Րահմէ |
Երեխաներ | Դալիա |
Սիրին Ապտլնուր (արաբերէն՝ سيرين عبدالنور) ծնած է 21 Փետրուար 1977, լիբանանցի երգչուհի, դերասանուհի եւ հագուստ ցուցադրող: Իր առաջին ալպոմը Leila Min Layali հրապարակուած է 2004-ին: Ան իր երկրորդ ալպոմը հրապարակեց 2006-ին Aleik Ayouni, առանձին երգ Law Bas Fi Aini (Եթէ իմ աչքերուս նայի) որ եղաւ ամէնէն նշանաւոր երգը Լիբանանի մէջ 2006-ին: Ապտլնուր նաեւ Արաբական հեռատեսիլ մուտք գործած է 1990-էն սկսեալ: 2007-ին ան ամուսնացած է Լիբանանցի առեւտրականի հետ՝ Ֆարիտ Րահմէ: 2011-ին աղջիկ զաւակ մը ունեցաւ, անունը՝ Դալիա[2]--> </nowiki>In 2011, she gave birth to their first child, a daughter named Talia.[3]
1992-ին Ապտլնուր իր մոտելի գործը սկսաւ եւ հագուստի ծանուցում կ'ընէր ինչպէս Ֆելիսիանա Րոզի, Զուհէր Մուրատ, Ապտ Մահֆուզ, Րենադո Պալեսդրա, Միրէյ Տաղեր եւ Թիերի Մուկլեր: 2002-ին Ապտլնուր շահեցաւ Աշխարհի Մոտելը Լիբանանի Րեճընսի Պանդոկին մէջ[4][5]: 1998-ին ան առաջին անգամ ըլլալով ֆիլմի մէջ դեր ունէր Smaa Kchaa (1998) եւ Sahat Sahteen (1999): 2003-ին Dareb Khwet ֆիլմին մէջ դերասանութիւն ըրաւ եւ անունն ալ Իպանադի էր եւ այս դերին համար ամէնալաւ լիբանանցի դերասանուհիին պարգեւը առաւ: Նաեւ Mariana ֆիլմին մէջ առաջին կարեւոր դերը խաղցաւ: 2004-ին Ghariba (Օտար) ֆիլմին մէջ խաղցաւ, եւ 2007-ին Sajine (Բանտարկեալը) խաղցաւ[6]: 2009-2010 ան խաղցաւ Sarah (Սարա) ֆիլմը: 2008-ին եգիպտական ֆիլմի մէջ խաղցաւ Րամատանի ֆիլմ Mabrouk Abul-Alamein Hamouda եւ լիբանանեան-եգիպտական ֆիլմ Smoke Without Fire[7], յաջորդ տարին եգիպտական հեռատեսիլէն ելաւ Al Adham[8] եւ Al Maouk (Ճամբորդողը) Օմար Շարիֆին հետ խաղցաւ այս ֆիլմը, ցուցադրուեցաւ 66-րդ Վենետիկի Ֆիլմի Փառատօնին[9][10]: 2012-ին Սիրին խաղցաւ լիբանանեան հեռուստաշար մը՝ Ruby (Րուպի), եւ 2013-ին Lobat El-Mot (Մեռնելու Խաղը) ֆիլմը խաղցաւ:
2004-ին ան հրապարակեց իր ալպոմը Leila Min El Layali: Իր երրորդ ալպոմը հրապարակեց 2009-ին որու անուն էր Layali El Hob (Սիրոյ Գիշերները)[11]։
Տարի | Ֆիլմ | |
---|---|---|
2008 | Ramadan Mabrouk Abul-Alamein Hamouda | |
2008 | Smoke Without Fire (Beirut open city) | |
2009 | The Traveller | |
2015 | souk tafahom |
Տարի | Հեռատեսիլի Ֆիլմ | Դեր | Նօթագրութիւն |
---|---|---|---|
1998 | Smaa Kchaa | ||
1999 | Sahha sahtein tleteh | ||
2000 | Ghadan Yawmon Akhar | ||
2003 | Ebnati (My Daughter) | Մուրեքս Տ'օր Պարգեւ Լիբանանցի ամէնալաւ դերասանուհի | |
2003 | Dareb Khwet | ||
2003 | Mariana | ||
2004 | Ghariba | Գարլա–Զէյնա | Մուրեքս Տ'օր Պարգեւ Լիբանանցի ամէնալաւ դերասանուհի |
2007 | Sajina | Սամար | |
2007 | Hawwa fi tarikh | Շահրազատ | |
2009 | Al Adham | Նատին | |
2010 | Sarah | Սարա | Մուրեքս Տ'օր Պարգեւ Լիբանանցի ամէնալաւ դերասանուհի |
2012 | Ruby | Րուպի | Մուրեքս Տ'օր Պարգեւ Լիբանանցի ամէնալաւ դերասանուհի |
2012 | All set | Սամար | |
2013 | Lo3bat EL Mot | Նայա | |
2015 | 24 Qirat | Միրա |