Վռամշապուհ

Վռամշապուհ
Մեծ Հայքի Արքայ
Իշխանութիւն 389–414
Հանձնում Շապուհ
Ծնած է՝ 4-րդ դար
Մահացած է՝ 414
Վախճանի վայր Վաղարշապատ, Այրարատ, Մեծ Հայք
Քաղաքացիութիւն Մեծ Հայք
Ազգութիւն Հայ
Նախորդ Խոսրով Դ
Տոհմ Արշակունիներ
գերիշխան
Հայր Վարազդատ
Զաւակներ Արտաշէս Դ.
Կրօնական հաւատքներ քրիստոնէութիւն

Վռամշապուհ ((նաեւ՝ Վաղարշ Արշակունի[1][2], 4-րդ դար - 414, Վաղարշապատ, Այրարատ, Մեծ Հայք), Մեծ Հայքի արքայ (393-414), Մեծ Հայքի արքաներ՝ Վարազդատի (374-378) որդին, Խոսրով Դ-ի (387-393) եղբայրը[2] եւ Արտաշէս Դ-ի (422-428) հայրը, Արշակունիներու արքայական հարստութենէն:[1][3]

Վռամշապուհ արքայի ծննդեան թուականն անյայտ է։ Ծնած է Վարազդատ արքայի ընտանիքին մէջ։ Անոր իսկական անունը Վաղարշ է[1][2]։ 388 թուականին Պարսից արքայ Վռամ Դ-ն Վաղարշի աւագ եղբօրը՝ Խոսրով Դ-ն կը զրկէ թագաւորական գահէն եւ կը բանտարկէ Անյուշ բերդին մէջ[2]։ Ապա թագաւորական կարգը չցանկանալով խախտել, Մեծ Հայքի արքայ կը կարգէ Վաղարշը եւ անոր պահլաւական անունը փոխելով, իր եւ իր հօր անուններով Վռամշապուհ կը կոչէ[1][2]։ Նաեւ կը յիշուի Ստահրաշապուհ անունով[1][2]։

Յաջորդած է եղբօրը՝ Խոսրով Դ–ին։ Գահակալած է համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանին, հաշտ ու բարեկամական յարաբերութիւններ պահպանած է ինչպէս Սասանեան Պարսկաստանի, այնպէս ալ Հռոմէական կայսրութեան հետ։ 404–էն ոչ վաղ մեկնած է Հայկական Միջագետք, հաշտարար–միջնորդի դերով կարգաւորած պարսկա-հռոմէական վէճերը։ Այնտեղ ալ ան հայ եւ ասորի մտաւորականներէն տեղեկացած է հայկական հին նշանագրերու մասին, որ կարեւոր դեր խաղցած է հայ նոր գիրերու ստեղծման գործին մէջ։ Վռամշապուհը մեծապէս աջակցած է հայոց կաթողիկոս Սահակ Պարթեւին եւ Մեսրոպ Մաշտոցին՝ հայ գիրերու ստեղծման եւ լուսաւորական ձեռնարկումներուն։ Վռամշապուհ նաեւ յաջողած է միաւորել Մեծ Հայքի երկու մասերը։

Մահացել է 414 թուականին[1]։

Վռամշապուհի կնոջ անունը անյայտ է։ Ունեցած է մեկ որդի՝

Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։ 
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 126․
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Ազգապատում», Մաղաքիա Օրմանյան, Կ․Պոլիս, 1914, Հատոր Ա, գլ․ 184․
  3. (հայերեն) Վռամշապուհ, 2024-01-25, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8E%D5%BC%D5%A1%D5%B4%D5%B7%D5%A1%D5%BA%D5%B8%D6%82%D5%B0&oldid=9043484, վերցված է 2024-08-07