Կղզի | |
---|---|
Փալէա Քամենի | |
Παλαιά Καμένη Θήρας | |
Փալէա Քամենի | |
Երկիր | Յունաստան․ Էգէական ծով, Սանթորինի, Քիքլատես, |
Տարածութիւն | 0,525 քմ² |
ԲԾՄ | 98,5 մ |
Բնակչութիւն |
1 մարդ (2011)[1], 0 մարդ (2001) |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Փալէա Քամենի (յուն․՝Παλαιά Καμένη Θήρας), Սանթորինիի հրաբերանին կեդրոնը գտնուող հրաբխային կղզի 98,5 մ․ բարձրութեամբ․ Էգէական ծով, Քիքլատես, Յունաստան։
Սկսած է ստեղծուիլ 46-47 թուականներուն։ Տարածութիւնն է 0,525 քլ²։
Ծովեզրին երկայնքին կան բազմաթիւ ջերմուկ աղբիւրներ, եւ այդ պատճառով ամառուան ամիսներուն զբօսաշրջիկներու մեծ թիւ մը կղզին կ՛այցելէ, որպէսզի լողայ անոր դեղին՝ ծծումբին պատճառով, ջուրերուն մէջ։ Այիոս Նիքոլաոս գլխաւոր ջերմուկ աղբիւրն է։
Մաս կը կազմէ Թիրայի քաղաքապետութեան։
Նէա Քամենիին նման, բնապահպանման շրջան յայտարարուած է եւ արձանագրուած է ՆԱԹՈՒՐԱ 2000։
Ենթակայ եղած է հրաբխային յաճախակի ժայթքումներու․-