Կղզեխումբ | |
---|---|
Փեթալյի | |
Πεταλιοί | |
Փեթալյի կղզեխումբը | |
Երկիր | Յունաստան, Էվոյիքոս ծոց |
Փեթալյի (յուն․՝ Πεταλιοί)․ Էվոյիքոս ծոցի անբնակ կղզեխումբ, Յունաստան։
Փեթալյի կղզեխումբը կը գտնուի Էվոյիքոս ծոցին հարաւային մասը։ Քարիստոս քաղաքապետութեան մաս կը կազմէ։ Տարածութիւնն է 22,5 քլ․²։ Մինչեւ Ի․ դարու վերջերը կղզեխումբին երկու մեծ կղզիները՝ Մեղալոնիսոս եւ Հերսոնիսի, կը բնակուէին։ Մնացեալ կղզիակներն են՝ Աւղօ, Լամպերուսա, Լուլուտի, Մաքրոնիսի, Փոնտիքոնիսօ, Փրասօ, Թրաղոնիսի եւ Ֆունտի։
1830-ին Յունաստանի կառավարութիւնը իբրեւ երախտագիտութիւն Ռուսիոյ ունեցած դրական ներդրումին յունական ապստամբութեան ընթացքին, Փեթալյի կղզեխումբը կը նուիրէ Ռուսիոյ ցար Նիքոլաոս Ա․-ին։ Անոր յաջորդը՝ ցար Ալեքսանտր Բ․, 1867-ին կղզեխումբը կը նուիրէ Օլկա Գոստանդինովա քրոջորդիին, երբ ան կ՛ ամուսանայ Յունաստանի Եորղոս Ա․ թագաւորին։ Վերջինս 1915-ին կղզին կը նուիրէ Էմպիրիքոս նաւատէրերու ընտանիքին։ Յաջորդող տարիներու ընթացքին, կղզեխումբի կղզիակներ մաս առ մաս կը ծախուին, ինչպէս օրինակ Փապլօ Փիքասոյին եւ Դաւիթ ընտանիքին։ Անոր ջուրերուն լողացած են աշխարհածանօթ անձնաւորութիւններ՝ Մարիա Քալաս, Ուինսթըն Չորչիլ, Ռուտոլֆ Նուրեյեֆ, Կրեթա Կարպօ, եւայլն։
Կղզիի անուն | Տարածութիւն (քլ․²) | Բարձրագոյն կէտ | նկար | |
---|---|---|---|---|
Մաքրոնիսի (Մաքրի) |
||||
Աւղօ |
||||
Լամպերուսա | 0,332 | |||
Ֆունտի | 0,128 | |||
Փրասօ | ||||
Թրաղոնիսի | 0,268 | |||
Հերսոնիսի | 3,833 | 186 | ||
Ποντικόνησο | ||||
Մեղալոնիսոս | 17,2 | 370 | ||
Λουλούδι (Λουλούδα) |
[1] [2] [3] [4] [5] [6] [7] [8]