"Քեզի Համար, Հայաստա՜ն" |
---|
Song |
---|
Թողարկուած |
20 Դեկտեմբեր 1988 |
---|
Քեզի համար, Հայաստա՜ն (ֆր.՝ Pour toi Arménie), երգ, որ գրուած է 7 Դեկտեմբեր 1988-ին Հայաստանի մէջ աւերիչ երկրաշարժէն տուժածներուն օգնելու նպատակով։ Գրուած է աղէտէն քանի մը օր ետք։ Երաժշտութեան հեղինակն է Ժորժ Կառվարենց[1], բառերուն հեղինակն է Շարլ Ազնաւուր։
Առաջին անգամ կատարուած եւ ձայնասփռուած է ֆրանսական հեռուստատեսութեամբ, 20 Դեկտեմբեր 1988-ին, Ֆրանսայի 87 նշանաւոր երգիչներու կատարումով։ 1989-ին Փարիզի մէջ Ժորժ Կառվարենց «Քեզի համար, Հայաստան» երգին երաժշտութեան համար արժանացած է «Ոսկի սուր» (Սաբղ դ'օր) մրցանակին[2]։ Երգը 10 շաբաթ գրաւած է սինկլներու SNEP (Ֆրանսա) աղիւսակին առաջին հորիզոնականը եւ արձանագրուած Կինէսի ցուցանիշներու գիրքին մէջ՝ հեռարձակման առաջին իսկ շաբաթէն առաջին տեղը գրաւելու համար ։ Երգին տեսահոլովակը նկարած է Հանրի Վեռնոյը։
Գարուններդ կը բացուին նորէն,
Լաւ օրերդ ետ կու գան նորէն,
Ձմեռէն ետք, դժոխքէն ետք,
Կը վերընձիւղուի կենաց ծառդ -
Քեզի համար, Հայաստան։
- Սալվատորէ Ատամօ
- Սերժ Ավետիքեան
- Մարսէլ Ամոն
- Ամինօ
- Ռոզի Արմէն
- Շարլ Ազնաւուր
- Քաթիա Ազնաւուր
- Տիտիէ Պարպելիվիէն
- Ֆիլ Պարնի
- Ժիլպեր Պեքօ
- Ժէյն Պիրկին
- Ժերար Պլան
- Ռիչըրտ Պորինկեր
- Զանի Պոնի
- Քարլոս
- Ժան Քարմէ
- Ժան Փիեր Քասել
- Ալեն Շամֆոր
- Ֆրետերիք Շատօ
- Լուի Շետի
- Ժուլիէն Քլեր
- Նիկոլ Քրուազիլ
- Dallas (խումբ)
- Տավիտ էտ Ճոնաթան
- Միշէլ Տելպէշ
- Սաշա Տիսթել
- Տորոթի
- Միշել Տրուկեր
- Իվ Տիութէյ
- Էլզա Լանգինի
- Ժան Փիեր Ֆուքօ
- Ռոլանտ Ժիրա
- Ռիչարտ Կոթեյնէր
- Ֆելիքս Կրէյ
- Սերժ Ժիրօ
- Ճոնի Հալիտէյ
- Ռոպեր Հոսէյն
- Images (խումբ)
- Ժեիրօ
- Վերոնիք Ժանօ
- Փաթրիսիա Քաաս
- Քիմերա
- Տաւիտ Քովեն
|
- Ժիլ Լաքոսթէ
- Ժան Լիուկ Լահայէ
- Ֆրենսիս Լալան
- Սերժ Լամա
- Ֆիլիփ Լավիլ
- Լիո
- Մարի Միրիամ
- Տիտյէ Մարուանի
- Միրէյ Մաթիէօ
- Ֆրետ Մելլա
- Մաշա Մերիլ
- Էտտի Միտչել
- Փիեր Մոնտի
- Ժիլրեր Մոնտան
- Էրիք Մորենա
- Նանա Մուսկուրի
- Ժորժ Մուստակի
- Թիերի Մուտին
- Նաքաշ
- Նիքոլեթա
- Ֆլորան Փանյի
- Վանեսա Փարատի
- Փոփեք
- Ժագի Քվարց
- Ռաշիտ
- Սերժ Ռեջիանի
- Ռենօ Սեշան
- Լին Ռենօ
- Փիեր Ռիշար
- Տիք Ռիվերս
- Փաթրիք Սապատիէ
- Հենրի Սալվատոր
- Միշել Սարդու
- Շուշանա
- Ալեն Սուշոն
- Լինտա տէ Սուզա
- Ժան Մարք Տիպօ
- Ֆրանսուա Վալերի
- Ռոզի Վարդ
- Հերվէ Վիլար
- Մարինա Վլատի
- Լորեն Վուլզի
- Ժագ Վեպեր
|