Քոնչոլեփոս քոնչոլեփա | ||||
---|---|---|---|---|
Գիտական դասակարգութիւն | ||||
|
||||
Լատիներէն անուանում | ||||
Concholepas concholepas
| ||||
|
Քոնչոլեփոս քոնչոլեփա (սպան․՝ Concholepas concholepas), կաղկամորթ (Չիլիի միապատեան խխունջ կամ Փերուի խխունջ)։ Կը պատկանի «Muricidae» ընտանիքին (զմիւռնեան խեցեմորթ)՝ կաղկամորթներու ընտանիքի ծովու խխունջ։ Տարածուած է Փերուի եւ Չիլիի ափերուն, ներառեալ Խուան Ֆերնանտես կղզիները։ Ճանչցուած է նաեւ Լոքօ անունով։
Կ՛ապրի Չիլիի եւ Փերուի ափերուն, խաղաղական Ովկիանոսին չափաւոր ջուրերու՝ ծովի մակերեսէն մինչեւ 40 մեթր խորութեան, ժայռերուն վրայ։ Անոր կերն են ուլականջը (Semimytilus algosus, Perumytilus purpuratus ) եւ բեղոտանին (Chthamalus scabrosus)։
1989-ին Քոնչոլեփոս քոնչոլեփա կաղկամորթը յայտարարուած է որպէս վտանգուած տեսակ ու անոր հունձքը օրէնքով սահմանուած է։