Ֆլորա Զապէլ Մանկասարեան | |
---|---|
![]() | |
Ծննդեան անուն | Զաբէլ Մանկասարեան |
Ծնած է | 1 Ապրիլ 1880 |
Ծննդավայր | Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 7 Հոկտեմբեր 1968 (88 տարեկանին) |
Մահուան վայր | Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն |
![]() |
Մասնագիտութիւն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի |
Ամուսին | Ռայմոնդ Հիչքոք? |
Ծնողներ | հայր՝ Մանկասար Մանկասարեան |
Ֆլորա Զապէլ Հիչքոք (ծնունդով՝ Զապէլ Մանկասարեան, 1 Ապրիլ 1880, Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 7 Հոկտեմբեր 1968, Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ ), ամերիկահայ, 20րդ դարու Նիւ Եորք Պրոտվէյի հայ աստղ[1], անձայն շարժանկարի առաջին դերակատարներէն։
Ֆլորա Զապէլ Մանկասարեան-Հիչքոքը ծնած է 1880 թուականին Պոլսոյ մէջ, գրող, աստուածաբան և փիլիսոփայ Մանկասար Մանկասարեանի ընտանիքէն։ Հայերու դէմ սկսած հետապնդումներու պատճառաւ Մանկասարեանները 1881 թուականին Պոլիսէն կւը տեղափոխուին ԱՄՆ և կը հաստատուին Շիգակօ։
Զապէլի երազանքն էր դառնալ դերասանուհի և 20 տարեկանին ան կը մեկնի է Նիւ Եորք։ Պրոտվէյի առաջին ներկայացումը եղած է 1900 թուականին «San Toy» ներկայացման Փոփիի (անգլերէն՝ Poppy) դերով[2]։
1905 թուականին Ֆլորա Զապէլ, բեմական անունով կատակերգական ժանրի արդէն ծանօթ Պրոտվէյի դերասանուհին ամուսնացած է հանրայայտ ամերիկեան դերասան, կրկին Պրոտվէյի թատրոններու աստղ Ռայմոնտ Հիչքոքի հետ։ Ամուսնական զոյգը ոչ միայն յաջողութեամբ կը խաղային միասին թատրոններ, այլև համատեղ բեմադրութիւններ կ՚իրականացնէին։ Ֆլորա Զապէլ Մանկասարեան-Հիչքոքը նաև առաջին կին աստղերէն մէկը դարձաւ ամերիկեան անձայն շարժանկարներուն՝ խաղալով մի քանի կատակերգական ֆիլմերուն։
1929 թուականին՝ ամուսինի մահէն յետոյ[3], ան սկսած է հազուադէպ երեւալ բեմերուն և նկարահանուիլ շարժանկարներուն։ Սկսած է զբաղիլ հագուստի ձեւաւորումներով, դարձած է Jacques Bodart Inc. ընկերութեան համագործակիցն ու տիզայնրը[2]։
Ֆլորա Զապէլը մահացած է 1968 թուականին՝ 88 տարեկանին[4]։
Ֆլորա Զապէլի յայտնի շարժանկարներն են՝