Ադիլոն Բարո Odilon Barrot | |
Կուսակցություն՝ | Doctrinaires? |
---|---|
Կրթություն՝ | Ազգային ռազմական ուսումնարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և պաշտոնյա |
Ազգություն | Ֆրանսիացի |
Ծննդյան օր | 1791 թվականի հուլիսի 19[1] |
Ծննդավայր | Վիլֆոր |
Վախճանի օր | 1873 թվականի գոստոսի 6 |
Վախճանի վայր | Բուժիվալ[2] |
Թաղված | Պեր Լաշեզ և Grave of Barrot |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Հայր | Jean-André Barrot? |
Ադիլոն Բարո (հուլիսի 19, 1791[3][4][5][…], Վիլֆոր[6] - օգոստոսի 6, 1873[3][4][5][…], Բուժիվալ[6]), ամբողջական անունը՝ Իասինտ Կամիլ Ադիլոն Բարո, ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ, ով 1848 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 1849 թվականի հոկտեմբերի 31-ը եղել է վարչապետ։
Ադիոն Բարոն ծնվել է 1791 թվականի հուլիսի 19-ին Վիլֆոր քաղաքում։
Մինչև 1830 թվականի Հուլիսյան հեղափոխությունը փաստաբանի որակավորմամբ աշխատել է Փարիզի վճռաբեկ դատարանում։
1827 թվականից ի վեր նա եղել է հասարակության հայտնի և ազդեցիկ անդամ, իսկ հետագայում դարձավ «Aide-toi et le ciel t’aidera»-ի նախագահ։ Հեղափոխության ժամանակ նա աշխույժ մասնակցեց Դեմոկրատական կուսակցության հետապնդումներին։
Լուի Ֆիլիպ I օրոք զբաղեցրել է Օ դը Սենի բաժնի թաղապետի պաշտոն, սակայն դա տևել է ընդամենը կես տարի։ Այդ պահից ի վեր նա իր քաղաքական գործունեությունը կենտրոնացած էր բացառապես Ֆրանսիայի խորհրդարանում։ Ընդդիմության գլխին կանգնած նա մինչև 1848 թվականը մասնակցել է խորհրդարանական բանավեճերին։
Նա հրաժարվել է բիզնեսից և շարունակել իր խորհրդարանական գործունեութունը՝ որպես հիմնադիր և օրենսդիր ժողովի անդամ։
Երբ ձևավորվեց Նապոլեոնի առաջին նախարարությունը, 1848 թվականի դեկտեմբերի 20-ին նշանակված նախագահ և արդարադատության նախարար Բարոն սահմանափակեց մամուլի ազատությունը։ 1849 թվականի հոկտեմբերի 31-ին նա ստիպված հրաժարական տվեց, իսկ 1851 թվականի դեկտեմբերի 2-ին նա վերջապես հեռացավ քաղաքականությունից։
Այնուամենայնիվ, 1872 թվականի հուլիսի 27-ի հրամանագրով նշանակվեց փոխնախագահ։
Նա մահացել է 1873 թվականի օգոստոսի 6-ին Փարիզի Բուժիվալ արվարձանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադիլոն Բարո» հոդվածին։ |
|