Ադոլֆ Մոնտիչելլի ֆր.՝ Adolphe Joseph Thomas Monticelli | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1824[1][2][3][…] |
Ծննդավայր | Մարսել, Բուշ-դյու-Ռոն |
Վախճանվել է | հունիսի 29, 1886[4][5][6][…] (61 տարեկան) |
Մահվան վայր | Մարսել, Բուշ-դյու-Ռոն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Տիեր լիցեյ և Մարսելի միջազգային դիզայնի և արվեստի բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Քրիստոսն օրհնում է երեխաներին, Kustgebergte? և Մատուռի առջև |
Ներշնչվել է | Էժեն Դելակրուա |
Անդամակցություն | École de Marseille (painting)? |
Adolphe Joseph Thomas Monticelli Վիքիպահեստում |
Ադոլֆ Մոնտիչելլի, (ֆր.՝ Adolphe Monticelli, հոկտեմբերի 14, 1824[1][2][3][…], Մարսել, Բուշ-դյու-Ռոն - հունիսի 29, 1886[4][5][6][…], Մարսել, Բուշ-դյու-Ռոն), ֆրանսիացի նկարիչ։
Ապրել և ստեղծագործել է Մարսելում։ Ներշնչվել է Վատտոյի արվեստով։ Ստեղծել է վառ երևակայությամբ, ոսկեգույն ու արծաթագույն գամմաների գունեղ համադրությամբ հեքիաթային շքեղ կոմպոզիցիաներ («Տոնահանդես հսկա էլոիզի հետ», 1875-77), դիմանկարներ («Առլեզիանուհին», 1870-71), նատյուրմորտներ («Նռներ», 1880)։ Մի գունաշարը մեծ ազդեցություն է ունեցել ֆովիստների վրա։ Նրա ստեղծագործությունները լայն ճանաչման են արժանացել 20-րդ դարում։ Մոնտիչելլիի «Զբոսանք» աշխատանքը գտնվում է Հայաստանի պետական պատկերասրահում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Մոնտիչելլի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 17)։ |