Ադոլֆ Ֆրիդրիխ ֆոն Շակը 1834-1838 թվականներին ուսանել է Բոննի,Հայդելբերգի և Բեռլինի համալսարաններում։ Ուսումը ստանալով` նա անցել է պրուսական հանրային ծառայության, աշխատել է Բեռլինի դատական պալատում։ Շուտով, սակայն, հրաժարական է տվել և իր ժամանակը նվիրել ճանապարհորդություններին՝ այցելելով Իտալիա, Եգիպտոս և Իսպանիա։ Վերադառնալով Գերմանիա` նա ծառայության է անցել Օլդենբուրգի Մեծ Դքսությունում, որը 1849 թվականին ֆոն Շակին նշանակել է Բեռլինում որպես իր դեսպանորդ։
1852 թվականին Շակը հեռացել է նաև այդ ծառայությունից, մեկնել Մեկլենբուրգի իր կալվածք, ապա Իսպանիա, որտեղ ուսումնասիրել է ռեկոնոկիստների պատմությունը։ Ադոլֆ Շակը 1855 թվականին ժամանել է Մյունխեն։ 1856 թվականին ընտրվել է Բավարիայի Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ։
Մյունխենում նա ստեղծել է արվեստի պատկերասրահ (Շաքի պատկերասրահ), որը պարունակում էր արվեստի արժեքավոր գործեր[5]։ 1881 թվականին ֆոն Շակին շնորհվել է Մյունխենի պատվավոր քաղաքացու կոչում։ Շակի պատկերասրահը, չնայած այն բանին, որ կոլեկցիոները այն հանձնել էին կայսր Վիլհելմ II-ին, մնացել է Մյունխենում։
Գիտական տեսակետից առավել արժեքավոր Ֆոն Շակի «Արաբների պոեզիան, արվեստը Իսպանիայում և Սիցիլիայում» աշխատությունը (գերմ.՝ Poesie and Kunst der Araber in Spanien und Sicilien) լույս է տեսել 1865 թվականին։ 1887 թվականին հրատարակել է «Կես դար, հուշեր և գրառումներ» (գերմ.՝ Ein halbes Jahrhundert, Erinnerungen and Aufzeichnungen)[6]:
↑Schack, Adolf Friedrich von (1845). «Spanisches Theater». Sauerländer. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
↑Firdawsī, Adolf Friedrich von Schack (1877). «Heldensagen des Firdusi...» (French). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)