Աիդա Օլիվիեր (իսպ.՝ Aída Olivier, 1911, Բուենոս Այրես, Արգենտինա - օգոստոսի 2, 1998(1998-08-02)[1], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի պարուհի, կինոյի և թատրոնի դերասանուհի։
Օլիվիերը ծնվել է Բուենոս Այրեսում, ունի ֆրանսիական ծագում։ 1920-1930-ական թվականներին Մայպո թատրոնում (իսպ.՝ Teatro Maipo) աչքի է ընկել իր պարային ներկայացումներով։ Նրա դեբյուտը կինոյում կայացել է 1935 թվականին ռեժիսոր Մանուել Ռոմերոյի «Բուենոս Այրեսի գիշերներ» ֆիլմով։ Երկու տարի անց նկարահանվել է Արթուր Ս. Մոմի «Կնոջս համար ամուսին եմ փնտրում» (Busco un MariDo para mi mujer) ֆիլմում։ 1930-ական թվականներին ամուսնացել է արգենտինացի դերասան Պեպե Արիասի հետ։ Միասին նկարահանվել են Լուիս Սեզար Ամադորիի «Մաեստրո Լևիտա» ֆիլմում (1938)։ 1950 թվականին ամուսնացել է արգենտինացի դերասան և ռեժիսոր Արթուրո Գարսիա Բուրի հետ։ Քաղաքական համոզմունքների համար հետապնդվելով Խուան Դոմինգո Պերոնի կառավարության կողմից՝ 1951 թվականին զույգը փախչում է Չիլի, այնուհետև հաստատվում է Ուրուգվայում, մինչև 1955 թվականին կառավարության անկումից հետո կրկին վերադառնում են Արգենտինա։ 1995 թվականի հոկտեմբերի 4-ին Արթուրոն ինքնասպան է լինում[2]։
Օլիվիերը մահացել է 1998 թվականին Բուենոս Այրեսում։ Թաղված է Արգենտինայի երաժշտագետների և կոմպոզիտորների ընկերության պանթեոնի Լա Չակարիտա գերեզմանատանը[3]։
- «Մարջան» (1933)[4]
- «Զանազան ամսագրեր» (1935)
- «Խելահեղ ժամ» (1938) և «Նոր ավելը լավ է մաքրում» (1938), Պեպե Արիասի, Մարկոս Կապլանի, Լելի Մորելի, Անխելա Կունկայի և Ալիսիա Բառիեի հետ
- «Խոստովանություն», Գլորիա Գուսմանի, Ասուսենա Մեսանի, Մարիա Էստեր Ռանջեսի, Պեպե Արիասի և Ալեխանդրո Ֆարիասի հետ
- «Խաղ կյանքի հետ» (1939), Կառլոս Ռամիրեսի, Սևերո Ֆերնանդեսի հետ
- «Ասա, դա երաժշտության ներքո» (1940)
- «Կյանքում կա երեք բան» (1940)
- Quo vadis Argentinus (1944)
- «Իմ սիրելի դուստրերը» (1944)
- La invasión del buen humor (1944)
- «Կան համառ երազներ» (1946), Թելմա Կառլոյի, Մարկոս Կապլանի, Սոֆիա Բոսանի, Գլորիա Ռամիրեսի, Մարիո Ֆորտունայի հետ
- ¡Que frío andar si casco! (1946)
- «Փոքրիկ խրճիթ» (1951)
- «Ջուրը ձեռքերում» (1951)
- «Փոքրիկ տնակ» (1951)
- «Ռիգոբերտո»(1951)
- «Հովանոցով տղամարդը»(1957), Արթուրո Գարսիա Բուրի, Էլենա Կորտեսինայի և Խուան Սեռադորի հետ[5]
- «Կինս, շվեդացին և ես» (1967)
- «Մենք՝ երկուսս» (1994)
Ֆիլմի անուն |
Բնօրինակ անուն |
Տարի
|
«Կինս, շվեդացին և ես» |
Mi mujer, la sueca y yo |
1967
|
«Հարսնացուս ուրվական է» |
Mi novia es un fantasma |
1944
|
«Կնոջս համար ամուսին եմ փնտրում» |
Busco un marido para mi mujer |
1938
|
«Մաեստրո Լևիտա» |
Maestro Levita |
1938
|
«Բուենոս Այրեսի գիշերներ» |
Noches de Buenos Aires |
1935
|
- Manrupe, Raúl; Portela, María Alejandra (2001). Un diccionario de films argentinos (1930-1995). Buenos Aires, Editorial Corregidor. ISBN 950-05-0896-6.
- Blanco Pazos, Roberto; Raúl Clemente (1997). Diccionario de actrices del cine argentino 1933-1997 (1° edición). Buenos Aires Ediciones Corridor. ISBN 950-05-1077-4.
- España, Claudio. «El adiós a Aída Olivier». public. en La Nación del 4-8-1998. Consultado el 5 de mayo de 2012.