Ալեքսանդրա Պացկևիչ | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | synchronized swimmer և լողորդ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 4, 1988 (36 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մարզիչ(ներ) | Տատյանա Պոկրովսկայա և Տատյանա Դանչենկո |
Հասակ՝ | 169 սմ |
Քաշ | 49 կգ |
Ալեքսանդրա Վյաչեսլավովնա Պացկևիչ (ռուս.՝ Александра Вячеславовна Пацкевич, նոյեմբերի 4, 1988, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գեղալողորդուհի, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնուհի (2012 և 2016), աշխարհի 13-ակի և Եվրոպայի քառակի չեմպիոնուհի։ Հանդես է եկել զույգերի, խմբային և համակցված ծրագրերում։
Անդորրա լա Վելյայում Ալեքսանդրա Պացկևիչը Ռուսաստանի թիմի կազմում հաղթել է Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակչի թիմային ծրագրում։
2009 թվականին Ալեքսանդրա Պացկևիչը Ռուսաստանի գեղալողի հավաքականի կազմում դարձել է աշխարհի երկակի չեմպիոն։ Նախ նա Անժելիկա Տիմանինայի, Աննա Նասեկինայի, Դարյա Կորոբովայի, Ալլա Շիշկինայի, Վիկտորյա Շեստակովիչի, Ելիզավետա Ստեպանովայի և Սոֆյա Վոլկովայի հետ գրավել է առաջին տեղը տեխնիկական ծրագրում, ապա Անաստասիա Դավիդովայի, Նատալյա Իշչենկոյի, Անժելիկա Տիմանինայի, Աննա Նասեկինայի, Դարյա Կորոբովայի, Սվետլանա Ռոմաշինայի և Ալլա Շիշկինայի հետ հաղթել է ազատ ծրագրո[1]։
2010 թվականի Եվրոպայի առաջնությունում, որ անցկացվել է Բուդապեշտում, Ալեքսանդրա Պացկևիչը նվաճել է երկու ոսկե մեդալ՝ հաղթելով խմբերի[2] և համակցված ծրագրերում[3]։
2012 թվականին Ալեքսանդրա Պացկևիչը Ռուսաստանի թիմի կազմում դարձել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն։
2013 թվականին Կազանում անցկացվող ամառային Ունիվերսիադայում Ալեքսանդրա Պացկևիչը նվաճել է երկու ոսկե մեդալ՝ հաղթելով խմբերի[4] և համակցված ծրագրերում[5]։
Նույն թվականին Բարսելոնայում անցկացված աշխարհի առաջնությունում Ալեքսանդրա Պացկևիչը դարձել է աշխարհի չեմպիոն խմբերի ու համակցված մրցություններում[6][7][8]։
2016 թվականին նույնպես Ռուսաստանի թիմի կազմում Ալեքսանդրա Պացկևիչը նվաճել է իր երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը Ռիո դե Ժանեյրոյում անցկացված Օլիմպիական խաղերում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրա Պացկևիչ» հոդվածին։ |
|