Ալեքսանդրա Պիվեց սլովեն.՝ Aleksandra Pivec | |
Կուսակցություն՝ | Democratic Party of Pensioners of Slovenia? և Our Country? |
---|---|
Կրթություն՝ | Լյուբլյանայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 26, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Պտույ, Սլովենիա |
Քաղաքացիություն | Սլովենիա և ՀՍՖՀ |
Ի ծնե անուն | սլովեն.՝ Aleksandra Kukec |
Ալեքսանդրա Պիվեց (սլովեն.՝ Aleksandra Pivec, մարտի 26, 1972, Պտույ, Սլովենիա[1]), սլովենացի կին քաղաքական գործիչ։ Քիմիական ինժեներիայի փիլիսոփայության դոկտոր[1]։ Յանեզ Յանշայի գլխավորած, 2020 թվականի մարտի 13-ին ձևավորված Յանշայի երրորդ կաբինետում գյուղատնտեսության, անտառային տնտեսության և սննդի նախարարն է[2] (մինչև 2020 թվականի հոկտեմբերի 16-ը[3])։ Նույն պաշտոնն է զբաղեցրել նաև նախորդ կառավարությունում[2]՝ 2018 թվականի սեպտեմբերի 13-ից վարչապետ Մարիան Շարեցի գլխավորած Շարեցի կաբինետում[4]։ Հունվարի 18-ից մինչև սեպտեմբերի 9-ը[5] Սլովենիայի Թոշակառուների դեմոկրատական կուսակցության (DeSUS) նախագահն է[6]։
Ծնվել է 1972 թվականի մարտի 26-ին Պտույ քաղաքում։
1999 թվականին ավարտել է Լյուբլյանայի համալսարանի քիմիայի և քիմիական տեխնոլոգիաների ֆակուլտետը։ 2005 թվականին նա նույն տեղում ստացել է քիմիական ինժեներիայի դոկտորի կոչում` գինու խմորման գործընթացները օպտիմալացնելու ուղղությամբ աշխատանքների համար։ Աշխատել է այն ֆակուլտետում, որն ավարտել է։ 17 տարի Պտույ քաղաքի Բիստրիցա գիտահետազոտական կենտրոնում աշխատել է որպես հետազոտող-փորձագետ։ Մասնակցել է տեղական, տարածաշրջանային և պետական ռազմավարական փաստաթղթերի մշակմանը, պետական և միջազգային զարգացման նախագծերի մշակմանը, կառավարմանը և համակարգմանը, ինչպես նաև գիտակիրառական նախագծերի և ձգտում է ստեղծել սիներգետիկ ազդեցություն ու գիտելիքների փոխանցում գիտահետազոտական ինստիտուտներից դեպի տնտեսություն։ Վեց տարվա ընթացքում գլխավորել է Բիստրիցա գիտահետազոտական կենտրոնը։ Շատ լավ ծանոթ է ինչպես եվրոպական, այնպես էլ պետական ինստիտուտների աշխատանքային մեթոդներին և Եվրոպական միության միջոցների յուրացմանը[1]։
2016 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի սեպտեմբերը նա աշխատել է արտասահմանում՝ սլովենացիների համար կառավարական հաստատությունում, որտեղ պետական քարտուղար է նշանակվել 2017 թվականի հուլիսին։ Նա պատասխանատու էր արտերկրում գտնվող սլովենացիների և նրանց հայրենիքի ու հայրենակիցների մշակույթի, կրթության, տնտեսության, երիտասարդության գործունեության և Եվրամիության հետ համագործակցության սիներգիայի զարգացման և պահպանման համար[1]։
2018 թվականի սեպտեմբերի 13-ին ստացել է գյուղատնտեսության, անտառային տնտեսության և պարենի նախարարի պաշտոնը Շարեցի կաբինետում[1][4]։ Պահպանել է գյուղատնտեսության, անտառային տնտեսության և պարենի նախարարի պաշտոնը հաջորդ կառավարությունում՝ Յանշայի երրորդ կաբինետում, որը ձևավորվել է 2020 թվականի մարտի 13-ին[1][2]։
2020 թվականի հունվարի 18-ին նախագահ է ընտրվել Սլովենիայի Թոշակառուների դեմոկրատական կուսակցության համագումարում[6]։
2020 թվականի ամռան կեսերին հրապարակային քննադատության է ենթարկվել Կարստ սարավանդում և Ադրիատիկ ծովի ափին գտնվող Իզոլայում մեկուսարան այցերի ժամանակ աշխատանքի և անձնական պարտավորությունների միահյուսման համար։ Պիվեցը հերքել է մեղադրանքները, սակայն DeSUS խորհրդարանական խմբակցությունը պահանջել է նրան հեռանալ կուսակցության նախագահի պաշտոնից։ Սեպտեմբերի 9-ին նախագահի պաշտոնակատար է նշանակվել առողջապահության նախարար Տոմաժ Գանտարը։ Սեպտեմբերի 21-ին ընդդիմությունը կոչ է արել վարչապետ Յանեզ Յանշիին ազատել Պիվեցին գյուղատնտեսության նախարարի պաշտոնից։ Սեպտեմբերի 26-ին DeSUS-ի խորհուրդը հեռակա նիստում աջակցել է այդ կոչին[5]։ Սեպտեմբերի 29-ին կառավարության նիստում Ալեքսանդր Պիվեցը վարչապետ Յանեզ Յանշային հայտարարել է, որ մտադիր չԷ հրաժարական տալ[7]։ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ժամանակ, քվեարկությունից առաջ վարչապետ Յանեզ Յանշայի առաջարկով գյուղատնտեսության նախարարի Ալեքսանդրա Պիվեցին պաշտոնանկ են արել։ Պիվեցը նաև հայտարարել է DeSUS-ից դուրս գալու մասին[8]։ Ավելի վաղ Պիվեցը հայտարարել էր DeSUS-ի նախագահի պաշտոնում նոյեմբերին կայանալիք կուսակցական ժողովում առաջադրվելու մտադրության մասին[9]։ Հոկտեմբերի 16-ին գյուղատնտեսության նախարարի պաշտոնը ստանձնել է Յոզե Պոդգորշեկը[3]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրա Պիվեց» հոդվածին։ |
|