Ալեքսանդր Վեկման | |
---|---|
![]() | |
հուլիսի 31 (օգոստոսի 12), 1884 - ապրիլի 10, 1955[1] (70 տարեկան) | |
Ծննդավայր | Կրոնշտադտ, Պետերգոֆյան գավառ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | Խորհրդային նավատորմ |
Կոչում | փոխծովակալ |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Կրթություն | Ծովային կադետական դպրոց |
Պարգևներ |
Ալեքսանդր Կառլովիչ Վեկման (ռուսերեն՝ Александр Карлович Векман. հուլիսի 31 (օգոստոսի 12), 1884, Կրոնշտադտ, Պետերգոֆյան գավառ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 10, 1955[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային ռազմածովային գործիչ, ռազմածովային ակադեմիայի պրոֆեսոր[2], փոխծովակալ։
Ծնվել է 1884 թվականի օգոստոսի 12-ին (այլ տվյալներով՝ հուլիսի 31-ին[3]), Կրոնշտադում: Հայրը ազնվական էր, նավատորմի սպա՝ 1-ին դասի կապիտան: Ալեքսանդրը 1909 թվականին ավարտել է ծովային կադետական կորպուսը, ստացել միչմանի կոչում։
Որպես մարտանավի հրամանատար՝ մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, դրսևորած անձնազոհ խիզախության, հրամանատարական հնարամիտ, հմուտ գործողությունների համար պարգևատրվել Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի, Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշաններով, արժանացել կայսերական նավատորմի 2-րդ դասի կապիտանի կոչման[4]։
1918 թվականին գերի է ընկել «սպիտակ ֆիններին»։
Գերությունից ազատվելով՝ 1919 թվականի մարտից ծառայել է նավաշինության գլխավոր վարչության հրետանային բաժնում։ Ապրիլից նա Միննայի, իսկ հուլիսից՝ Աստրախան-Կասպյան ռազմական նավատորմի Վերխնո-Աստրախանյան ջոկատի պետն էր։ 1919 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին եղել է Պովոլժիեում Չյոռնի Յառի /«Սև Յառի» պաշտպանության ղեկավարներից, ինչի համար արժանացել է Կարմիր դրոշի շքանշանի (1920 թ.)։ Հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին եղել է Վոլգա-Կասպյան ռազմական նավատորմի հյուսիսային ջոկատի շտաբի պետը, 1919 թվականի դեկտեմբերից՝ այդ ջոկատի հրամանատարը։ 1920-ի հուլիս-սեպտեմբերին ծառայել է որպես Կասպից ծովի ռազմածովային ուժերի պետ.
1920-1922 թվականներին ղեկավարել է ջոկատներ Բալթյան ծովում։ 1922 թվականին արժանացել է Բալթյան կարմիր նավատորմի «Աշխատանքի հերոս» կոչման: 1923 թվականի նոյեմբերից մինչև 1924 թվականի մայիս ամիսը եղել է Սևաստոպոլի բանվորագյուղացիական և կարմիրբանակային պատգամավորների քաղաքային խորհրդի անդամ[5]:
Հետագայում՝ մինչև 1927 թվականը հաջորդաբար պաշտոնավարել է որպես Սև, Բալթիկ և Կասպից ծովերի ռազմածովային ուժերի պետ[6]։ 1927 թվականի օգոստոսից մինչև 1937 թվականը ղեկավարել է նորակառույց, ինչպես նաև կապիտալ նորոգված նավերի փորձարկման ու ընդունման հանձնաժողովը[7]:
1930-ականների վերջին բռնադատվել է, մեղադրվել վնասարարության մեջ, զրկվել պաշտոնից ու աքսորվել[8], սակայն 1940-ին ազատ է արձակվել, արդարացվել ու վերականգնվել աշխատանքում[9]։
1940—1947 թվականներին պատասխանատու պաշտոններ է վարել ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի ջրագրական վարչությունում. եղել է հատուկ ձեռնարկների, ուղեցույցների խմբագիր, ուսումնական ձեռնարկների ավագ խմբագիր, այդ ջրագրական վարչության մշտական հանձնաժողովի նախագահ[10]: 1947 թվականի հոկտեմբերին ուղարկվել է պահեստազոր: Ապրել է Լենինգրադում, դասավանդել Նիկոլայ Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիայում:
Վաճանվել է1955 թվականի ապրիլի 10-ին Լենինգրադում: Թաղվել է Շուվալովյան գերեզմանատանը[11]:
Ռուսական կայսրություն
ԽՍՀՄ
Արտասահմանյան պարգևներ
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in |title=
at position 12 (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Cite has empty unknown parameters: |subtitle=
and |coauthors=
(օգնություն); Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Վեկման» հոդվածին։ |